Հնգօրյա սննդակարգ որը կօգնի հեշտությամբ ազատվել մինչև 6 կգ ավելորդ քաշից

Ավելորդ քաշը լուրջ խնդիր է, որը կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների զարգացման պատճառ,ուստի զարմանալի չէ, որ տարատեսակ դիետաները դարձել են մարդկանց կենսակերպի անբաժանելի մասը:

Ճարպակալումը կարողէ դառնալառողջական այնպիսի խնդիրների առաջացման պատճառ,ինչպիսին են շաքարային դիաբետը, լեղապարկի հիվանդությունները, սրտի հիվանդությունները, զարկերակային գերճնշումը, քնի օբստրուկտիվ ապնոէն և անգամ քաղցկեղը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել ավելորդ քաշից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի արդյունավետ դիետա,որը կօգնի հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այսսննդակարգում սպիտակուցներիհիմնական աղբյուրը հավկիթնէ,սակայն խորհուրդէ տրվում օգտագործել միայն օրգանական հավկիթ:Միևնույն ժամանակ՝ այս սննդակարգը ներառումէ նաև մրգեր,որոնք ընտրելիս հարկավորէ անպայման ուշադրություն դարձնել դրանց թարմությանը:

Դիետան նախատեսվածէ 5 օրվա համար,իսկ այսընթացքում օրականկես ժամ վարժություններինտրամադրելը կօգնի ազատվել մինչև 6 կգ ավելորդ քաշից:

Հարկ է հիշել, որ այս դիետայի ընթացքում կարելի է օգտագործել ցանկացած միրգ բացի խաղողից ու բանանից: Հատկապես օգտակար կլինեն մոշն ու հապալասը, որոնք կհագեցնեն օրգանիզմն անհրաժեշտ հակաօքսիդանտներով:

1-ին օրը.

  • Նախաճաշին՝ որևէ միրգ:
  • Ճաշին՝ 1 հատ նարինջ, մի բաժակ յոգուրտ, 1 հատ հավկիթ:
  • Ընթրիքին՝ 2 հատ խաշած հավկիթ, 2 կտոր տոստի հաց, ½ վարունգ կամ աղցան, 2 հատ լոլիկ:

2-րդ օրը.

  • Նախաճաշին՝ որևէ միրգ:
  • Ճաշին՝ 1 հատ նարինջ, մի բաժակ յոգուրտ, 1 հատ խաշած հավկիթ:
  • Ընթրիքին՝ մի կտոր տոստի հաց, 125 գրամ խաշած կարմիր միս, մի բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի), 1 հատ նարինջ:

3-րդ օրը՝

  • Նախաճաշին՝ որևէ միրգ:
  • Ճաշին՝ 1 հատ վարունգ, 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու:
  • Ընթրիքին՝ 125 գրամ խաշած կարմիր միս, 1 հատ նարինջ, մի կտոր տոստի հաց, մի բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի):

4-րդ օրը.

  • Նախաճաշին՝ որևէ միրգ:
  • Ճաշին՝ մի կտոր տոստի հաց, 1 հատ նարինջ, 125 գրամ կաթնաշոռ:
  • Ընթրիքին՝ 125 գրամ խաշած կարմիր միս, 1 հատ նարինջ, մի կտոր տոստի հաց, մի բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի):

5-րդ օրը.

  • Նախաճաշին՝ որևէ միրգ:
  • Ճաշին՝ մի կտոր տոստի հաց, 200 գրամ միս կամ ձուկ, 1 հատ լոլիկ:
  • Ընթրիքին՝ 225 գրամ եփած գազար, կարտոֆիլ կամ ոլոռ:

Սննդաբանները խորհուրդ են տալիս 5 օր սնվել այս սննդակարգի համաձայն, այնուհետև անել 2 օր տևողությամբ դադար և կրկին հետևել այս դիետային: Հարկ է հիշել, որ դիետայի ընթացքում հարկավոր է բացառել ալկոհոլային ըմպելիքները, իսկ բանջարեղենը պատրաստել առանց աղի:

Սակայն առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ էլ ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS