Հնդկական շատ համեղ ջալեբի եթե դեռ չեք համտեսել՝ ահա բաղադրատոմսը

Հնդկական խոհանոցը հայտնի է իր բազմազանությամբ, իսկ քաղցրավենիքների մասին շատերս ենք լսել, բայց հավանաբար չենք փորձել պարաստել:

Ահա բաղաարտոմսը:

Բաղադրիչներ

  • Ալյուր 1,5 բաժակ
  • Սպիտակաձավար 1,5 թեյի գդալ
  • Սոդա ¼ թեյի գդալ
  • Կեֆիր 1 ճաշի գդալ
  • Ջուր 2 բաժակ
  • Շաքարավազ 1,5 բաժակ
  • Կիտրոնի հյութ 1 թեյի գդալ
  • Բուսայուղ

Պատրաստման եղանակը

Թասիկի մեջ խառնել ալյուրը, սպիտակաձավարը, սոդան, կեֆիրը ու 1 բաժակ տաք ջուր: Ծածկել և թողնել 2 ժամ տաք տեղում: Կաթսայի մեջ լցնել 1 բաժակ ջուր, շաքարավազ կիտրոնի հյութը և դնել կրակին, հասցնել եռման, եփել 5 րոպե և վերցնել կրակից: Ստացված օշարակը թողնել սառչի:

Բուսայուղը լցնել բարձր եզրերով թավայի մեջ ու դնել կրակի վրա: Խմորը լցնել խոհարարական պարկի մեջ և շրջանաձև շարժումներով խմորը ճզմել տաք բուսայուղի մեջ: Տապակել երկու կողմից մինչև ոսկեգույն երանգ ստացվի, շարել անձեռոցիկի վրա, որ ավելորդ բուսայուղը ներծծվի, այնուհետև թաթախել օշարակի մեջ, թողնել 10 րոպե և մատուցել:

աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS