Բաղադրիչներ
հնդկահավ 4 կիլոգրամանող
կիտրոն 1 հատ
կարագ 100 գրամ
սխտոր 2 պճեղ
աղ, կարմիր պղպեղ- ըստ ճաշակի
Պատրաստման կարգը
Վերցնում ենք նոր ներարկիչ, դրա մեջ լցնում ենք 100 գրամ սոյայի սոուս և 50 գրամ կարագ խառնում և լցնում ենք ներարկիչի մեջ, և հնդկահավի տարբեր մասերից ներարկում ենք, դա արվում է որպեսզի հնդկահավը հյութեղ ստացվի:
Ներարկելուց հետո 4 ժամ հնդկահավը հանգիստ ենք թողնում, հետո վերցնում ենք աջիկան, խառնում են քպղպեղով և ներսից և դրսից քսում ենք հնդկահավին: Հնդկահավի մեջ լցնում ենք 4 մասի բաժանած կիտրոնը և մի քանի կտոր նրբերշիկ, ապա կարում ենք թելով կամ ամրացնում փոքրիկ փայտիկներով:
Փաթաթում ենք ֆոլգավով, դնում ենք 1,5 ժամով ջեռոցը 250 աստիճանի տակ, հետո հանել ֆոլգան,քսել մնացած կարագն ու սոյայի սոուսը, ապա նորից ծածկել ֆոլգայով և դնել ջեռոցը մինչև կարմրի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն