Հնդկաձավարն այս եղանակով պատրաստելիս շատ համեղ է ստացվում. փորձեք և կհամոզվեք.
Բաղադրիչներ
Հնդկաձավար 150 գ
Աղացած միս 250-300 գ
Սոխ 1 հատ
Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
Սխտոր 2 ատամիկ
Գազար 1 հատ
Բուսայուղ 2-3 ճաշի գդալ
Այս չափաբաժինները նախատեսված են 3 անձի համար:
Ինչպես պատրաստել
Հնդկաձավարը լվանալ, տաքացրած թավային թեթևակի բուսայուղ քսել և հնդկաձավարը չորացնել:
Տապակել միսը, մանր կտրատված սոխը, և խոշոր քերիչով անցկացված գազարը:
Ավելացնել տոմատի մածուկը և լավ խառնել:
Մսի և բանջարեղենների վրա ավելացնել հնդակաձավարը և եռացրած ջուր լցնել, որպեսզի հնդկաձավրը ծածկվի, համեմել աղով և եփել մարմանդ կրակի վրա փակ կափարիչով:
Պատրաստի ուտեստին ավելացնել մանրացված սխտորը: Կարելի է ավելացնել նաև աղացած սև պղպեղ և դափնու տերև:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն