3 տարի առաջ անցա թոշակի։ Հենց այդ ժամանակ էլ ծնվեց թոռնուհիս։ Ես շատ երջանիկ էի և պատրաստ էի օգնել որդուս նորաստեղծ ընտանիքին։ Չնայած, որ առանձին էինք ապրում․ պարբերաբար մնում էի փոքրիկի հետ, և միշտ դա հաճույքով էի անում։ Սակայն ավելի ուշ ամեն ինչ փոխվեց։
Հարսս սկսեց ակնարկել, որ ուզում է վերադառնալ աշխատանքի, սակայն երեխան դեռ փոքր է և չի կարող ման-կապարտեզ տանել։ Իսկ ես չգիտեի՝ թե ինչ ասեմ և ուղղակի մխիթարում էի նրան, ասում, որ մի տարբերակ կը-գտնեն։
Հետո նրանք եկան ինձ մոտ ու խնդրեցին, որ երեխայի ժամանակավոր խնամքն ինձ վրա վերցնեմ։ Համաձայն-վեցի, սակայն իզուր։ Դադարել էի ժպտալ, մշտապես հոգնած էի, տարիքով կնոջ համար մանկահասակ չարա-ճճի երեխային խնամելը բարդ խնդիր է։
Բայց տատիկը չի կարող հրաժարվել։
Արդյունքում այդպես անցավ 1 տարի։ Սակայն ոչ մի օր ոչ ոք ինձ այդպես էլ շնորհակալություն չհայտնեց։ Ի-հարկե, նրանք գնահատում էին այն, որ իրենց կյանքը հեշտացրել եմ, սակայն չէին մտածում մի բան ձեռնար-կելու մասին, որ նրանք էլ իմը հեշտացնեն։
Շաբաթական 5 օր, առավոտյան 8-ից մինչ 18։00 թոռնուհուս հետ էի։ Հետո նրանք ավելի երես առան, և եթե հանգստյան օրերին գնալու տեղ ունեին, այդ օրերին էլ էին բերում երեխային։Ես զգում էի, որ պարանն ավելի է ձգվում պարանոցիս։ Ես այլևս ուժ չունեի։ Ստիպված էի սեփական պահանջարկներս, տնային գործերս ու ամ-ուսնուս երկրորդ, երրորդ պլան գցել։
Մի կողմից լավ է թոռնիկի համար կյանքի առաջին տարիներին լինել ամենամտերիմ մարդը, բայց մյուս կողմից էլ՝ հոգնածություն, անձնական կյանքի բացակայություն։ Որդիս ու հարսս որոշել էին, որ եթե չեմ աշխատում, ուրեմն պատրաստ եմ նման զոհաբերության։
Միայն վերջերս հանգիստ շունչ քաշեցի, երբ թոռնիկս գնաց մանկապարտեզ։
Օրեր առաջ իմացա, որ աղջիկս իր երկրորդ բալիկին է սպասում։ Նրան բացատրեցի, որ հարկ եղած դեպքում կարող եմ օգնել, սակայն նույն իրավիճակում էլ չեմ հայտնվի։ Բարեբախտաբար, աղջիկս հասկացավ ինձ ու չնեղացավ։