Անցյալ տարվա հուլիսին տեղի ունեցավ սաևսափելի սպանությունը. 3 քույրերը դանակահարելով սպանեցին իրենց հորը, ով հարազատ դուստրերին հանգիստ չէր տալիս: Հետաքննությունը շարունակվում է մինչ օրս:
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ քույրերը՝ քննչական խմբի հետ այցելելով իրենց տուն, պատմում են, թե ինչպես են իրականացրել սպանությունը:
Դուտրերը խոստովանում են, որ հայրը բազկաթոռին քնած է եղել, երբ նրանք մոտեցել են հետևից: Ենթադրաբար, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայրը հերթական անգամ հարձակվել է փոքր քրոջ վրա: Դուստրերը հարվածել են իրենց 57-ամյա հոր պարանոցին, ինչպես նաև հարվածներ են հասցրել մուրճով: Դրանից հետո նրանք շատ արագ զանգահարել են ոստիկանություն և շտապօգնություն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հրապարակել էին հոր և դուստրերի ձայնագրությունները, որոնցում հայրը սպառնում է ֆիզիկական հաշվեհարդարով, անգամ՝ սեռական բռնությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քույրերը հավաստիացրել են, որ իրենց հայրն իսկական բռնակալ է եղել, իրենց վերաբերել է որպես իր նաժիշտների, անգամ սեքսուալ բռնության է ենթարկել:
ՌԴ քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ հետմահու քրեական գործ է հարուցվել:
Քույրերի հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի արարքներում սեռական բռնության նշաններ են հայտնաբերվել: