Ինչը կարող է ավելի քնքուշ լինել քան մայրական սերը: Մայրական սերը երբեք չի խամրում և երբեք չի պակասում: 98 ամյա Ադա Քիթինգը տեղափոխվեց ծերանոց, իր 80 ամյա որդուն խնամելու համար: Մայրը համոզվաշ է, որ որդուն հատուկ խնամք է հարկավոր և ծերանոցի ծառայողները չեն կարող պատշաճ կերպով հոգ տանել որդու մասին: Նրա որդուն տեղափոխել էին ծերանոց, որովհետև նա մշտական խնամքի կարիք ուներ:
Մայր ու որդի շատ են սիրում իրար, նրանք ամեն գիշեր բար գիշեր են մաղթում միմյանց և հույս հայտնում, որ առավոտյան կրկին կտեսնվեն: Նրանք ողջ օրը միասին են անցկացնում: Երբ Ադան որոշ ժամանակով բացակայում է, օրինակ, գնում է գեղեցկության սրահ
Թոմի անձնական կյանքը չի դասավորվել, նա չի ամուսանցել և ողջ կյանքում եղել է մայրիկի կողքին, նա շատ կապված է մոր հետ:
Մայրը մշտապես կրկնում է.
«Կարևոր չէ, թե դու քանի տարեկան ես, մայյրը մնում է մայր մինչև կյանքի վերջ:Ես շնորհակալ եմ Տիրոջից, որ նա ինձ հնարավորություն է տալիս լինել իմ սիրելի զավակների կողքին»: