Խոյ:
Անգամ մեծ ցանկության դեպքում՝ դժվարություններից խուսափել չի հաջողվի: Փոքր թյուրիմացությունից, պատահական վիճաբանությունից կարող է մեծ կոնֆլիկտ ծագել,իսկ հետևանքները դեռ երկար ժամանակ կհետապնդեն ձեզ: Որքան էլ փորձեք լավատես և բարեհամբյուր լինել, միևնույն է՝ շրջապատում կնկատեն ձեր խառնվածքի միայն վատ կողմերը և շարունակ կքննադատեն ձեզ:
Օրն անհաջող համարել չարժե: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ժամանկին սկսած գործերը, իսկ ջանքերն ըստ արժանվույնս կգնահատվեն: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:
Ցուլ:
Թեև բարդ օր է սպասվում, այնուամենայնիվ, հաջողության հասնելու հնարավորությունները մեծ են: Փորձեք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Այսօր աշխատեք ուշադրություն չգրավել: Հաջողությունների ու ձեռքբերումների մասին բարձրաձայնել չարժե: Ճիշտ կվարվեք, եթե մնաք ստվերում և փորձեք ապագայի շուրջ ծրագրեր կազմել:
Հարմար օր չէ հանդիպումների համար: Վատ տպավորություն թողնելու, անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը մեծ է: Խուսափեք գնումներից: Հագուստի ընտրության հարցում ճիշտ չեք կողմնորոշվի:
Երկվորյակ:
Ինչպես միշտ ինքնատիպ եք, ինչն էլ այսօր առավել վառ կարտահայտվի: Կտարբերվեք թե ձեր վարքագծով և թե արտաքին տեսքով: Շրջապատին դա դուր կգա, ձեզ կհետևեն մեծ երևակայության տեր, ստեղծագործող անձինք, վերջիններս կհետաքրքրվեն կյանքի հանդեպ ունեցած ձեր տեսակետներով:
Երեկոյան չափից շատ ուշադրությունը կսկսի ձանձրացնել: Կցանկանաք առանձնանալ, և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը: Փորձեք չհետաձգել նախապես կազմած ընտանեկան ծրագրերը, չանտեսել տնային գործերը:
Խեցգետին:
Օրը նպատակահարմար չէ լուրջ աշխատանք կատարելու, կարևոր որոշումներ կայացնելու համար: Ցանկալի է օրը նվիրել հանգստին: Յոգայի պարապմունքներն օգտակար են: Փորձեք մտածել հաճելի թեմաների շուրջ, դա կօգնի լիցքաթափվել և ձերբազատվել ավելորդ վախերից ու տագնապներից:
Հետաձգեք բոլոր գնումները և, առհասարակ, հեռու մնացեք այնպիսի վայրերից, որտեղ կարելի էգումար վատնել: Ֆինանսական հարցերում այսօր այնքան էլ հաջողակ չեք: Հրաժարվեք խոհարարական փորձերից, սահմանափակվեք պարզ ուտեստներով:
Առյուծ:
Օրվա առաջին կեսին, համառության և վճռականության շնորհիվ, կկարողանաք հաջողության հասնել:Այսօր ձեզ համար անհաղթահարելի խոչընդոտներ կամ անպարտելի մրցակիցներ պարզապես գոյություն չունեն:Շրջապատի մարդիկ հետևում են ձեր խորհուրդներին և, ամեն կերպ, ցույց տալիս, ձեր հանդեպ տածած, իրենց հարգանքն ու սերը:
Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում անիմաստ գումար կվատնեք, կկնքեք գործարքներ, որոնք երբեք եկամտաբեր չեն լինի: Մտերիմների հետ հարաբերությունները կլարվեն:Որքան էլ փորձեք լեզու գտնել նրանց հետ, միևնույն է, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:
Կույս:
Աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեզ տանջում են անձնական կյանքում առկա խնդիրները, խորհում եք մտերիմների հետ հարաբերությունները բարելավելու մասին: Այսօր գործի վրա կենտրոնանալ չի ստացվի, սովորականից շատ սխալներ թույլ կտաք: Անուշադրության պատճառով հնարավոր են ֆինանսական կորուստեներ: Անիմաստ ծախսեր կատարելու վտանգը մեծ է:
Արժե հաշվի առնել այն, որ այսօր կատարված իրադարձություններն իրենց ազդեցությունը կունենան հաջորդ մի քանի ամիսների ընթացքում: Հետևաբար, հնարավորինս զերծ մնացեք հապճեպ կայացրած որոշումներից, յուրաքանչյուր քայլ մի լավ ծանրութեթև արեք:
Կշեռք:
Դրական միտումների ազդեցությունը մեծ է:Ծագած դժվարություններն աննշան են և դրանց շուրջ չարժե անհանգստանալ: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր կլսեք, իսկ հյուրերի անսպասելի այցելությունը կուրախացնի ձեզ: Հրաշալի օր է սիրային ժամադրությունների,ընկերական հանդիպումների համար:
Կարող եք գնումներ կատարել, ձեռք կբերեք այնպիսի իրեր, որոնց մասին միշտ երազել եք: Երեկոյան, աշխատանքին վերաբերող, հետաքրքիր մտահաղացումներ կունենաք:
Կարիճ:
Մի շտապեք օրն անհաջող համարել: Սկզբում հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, սակայն ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի, և գործերը հրաշալի կդասավորվեն: Աշխատանքային խնդիրները ձեզ հանգիստ չեն տալիս, ինչը կարող է վատ անդրադառնալ: Փորձեք լիցքաթափվել, մտքերը կենտրոնացրեք ավելի հետաքրքիր ու հաճելի գործերի վրա:
Երեկոյան նոր գաղափարներ կծնվեն: Գործարարական առողջ դատողությունն այսօր չի հիասթափեցնի: Բիզնես ծրագրեր կկազմեն անգամ նրանք, ովքեր հեռու են կոմերցիոն գործունեությունից: Եթե մտահաղացումները ժամանակին իրագործեք, ապա հնարավոր է մեծ շահույթ ստանաք:
Աղեղնավոր:
Աշխատանքն արդյունավետ կլինի, եթե պատրաստ լինեք անակնկալների: Իսկ եթե հարկ լինի վերանայել որոշ ծրագրեր, փորձեք դրան հանգիստ վերաբերվել: Գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները, բարեբախտաբար, դեպի լավն են փոխվում: Այսօր կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը: Կարող եք նաև երկարաժամկետ համաձայնագրեր կնքել:
Ստեղծված դժվարություններն հաղթահարելու հարցում՝ դիմեք ըներների օգնությանը: Նրանք սիրով կաջակցեն ձեզ: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Զերծ մնացեք չնախատեսված ծախսերից:
Այծեղջյուր:
Բոլոր հարցերում այսօր առավել զգուշավոր և ուշադիր եղեք: Անգամ ամենափոքր բացթողումները, կարող են բացասաբար ազդել ձեր ապագայի վրա:Կարևոր հանդիպման նախապատրաստվելիս՝ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին:
Աստղերը խորհուրդ են տալիս հետաձգել, կենտրոնացում պահանջող, բոլոր գործերը, քանզի դրանք այսօր շատ ժամանակ կխլեն:Ինքնազգացողությունը կվատանա, կենցաղային խնդիրների ճնշման տակ՝ ներքին լարվածություն կզգաք: Որքան էլ դժվար լինի,փորձեք հաղթահարել հոգեկան անհանգստությունն ու վատ տրամադրությունը:
Ջրհոս:
Օրը հրաշալի կդասավորվի, եթե անցած-գնացած խնդիրների շուրջ անտեղի չանհանգստանաք: Ճիշտ է, իրավիճակն այնքան էլ ձեր սրտով չէ, սակայն ամեն բան առջևում է, պարզապես փորձեք ավելի լավատես լինել: Հրաշալի օր է երեխաների հետ շփվելու, ընտանեկան զբոսանքներ կազմակերպելու համար:
Հաջողությունը կժպտա բոլոր նրանց, ովքեր կոմերցիոն գործունեություն կծավալեն: Ոչ պաշտոնական միջավայրում գործընկերների, ղեկավարության հետ հանդիպումներ լավ կդասավորվեն:
Ձկներ:
Բարեհաջող օր է սպասվում: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է, ժամանակ հատկացնել արտաքին տեսքին, իրականացնել հետաձգած ծրագրերը: Հանդիպումները լավ կանցնեն, օգտակար ինֆորմացիա կստանաք:
Կենսական ներուժը բարձր է, անգամ մեծ ծանրաբեռնվածության դեպքում՝ հոգնածություն չեք զգա: Օգտակար են առողջարարական պրոցեդուրաները: Եթե սպորտով զբաղվելու ցանկություն եք ունեցել, ապա այսօր մարզվելու համար ճիշտ ժամանակն է: