ԱՄՆ գիտնականները պատմեցին, թե ինչպես է հում բանջարեղենը ազդում աղիների գործունեության վրա:
Հետազոտողները պարզել են, որ հում բանջարեղեն ուտելը մի շարք բացասական հետևանքներ է ունենում մարսողության վրա: Այն ոչնչացնում է մարսողությանը նպաստող և իմունիտետը կարգավորող օգտակար մանրէները։
Հետազոտություններ են կատարվել մարդկանց և կրծողների մասնակցությամբ: Մկների չորս խմբի համար մշակվել են հատուկ սննդակարգ: Առաջին և երկրորդ խմբերի կրծողներն ուտում էին հում միս և կարտոֆիլ, իսկ երրորդ և չորրորդ խմբերի ներկայացուցիչները նույն կերակուրներն ուտում էին խաշած, տապակած կամ շոգեխաշած:
Փորձի արդյունքներից ելնելով, գիտնականներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ տարբեր տեսակի միս կերած կրծողների միկրոֆլորան չի տարբերվել: Մինչդեռ, բանջարեղեն ուտող կրծողներինը խիստ տարբերվում էր:
Տարբերությունները վերլուծելուց հետո հետազոտողները եզրակացրին, որ հում բանջարեղենը ոչնչացնում է աղիների մեջ օգտակար բակտերիաները, իսկ ջերմամշակված բանջարեղենը, հակառակը, դրականորեն է ազդում մարսողական օրգանի միկրոֆլորայի վրա: