«Հույս ունեի, որ նա խարարն օրվա մեջ կհեր քի լուրը»․ Արման Բաբաջան յան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկախ նրանից, թե ինչպես եմ վերա-բերում նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված հայ-տարարությանը, այսօր մամուլից իմացա, որ կրակի դադարեցման վերաբերյալ ստորագրված փաստաթղթի բո-վանդակության մասին Հայաստանի ԱԳ նախարարը անտեղյակ է եղել։

Հույս ունեի, որ նախարարը օրվա մեջ կհերքի լուրը։

Առհասարակ, կարծում եմ, որ, անկախ նախարարի տեղյակ լինել-չլինելուց, լավ կլիներ, որ փաստաթղթի հան-րայնացումից անմիջապես հետո վերջին երկուսուկես տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ պատերազմը, առհասարակ, որպես արցախյան կարգավորման հնարավորություն թույլ տալու, այդ ուղղութ-յամբ բավարար կամ առհասարակ դիվանագիտական ջանք չգործադրելու,կատարած աշխատանքի կամ տոտալ անգործության պատճառով այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնա-րավոր դարձնելու համար։

Հրաժարական չի եղել, ինչը ենթադրել է տալիս, որ Մնացականյանը, թեև անտեղյակ է եղել ստորագրված հայ-տարարության բովանդակությանը, այնուամենայնիվ, մասնակի կամ ամբողջությամբ համաձայն է դրա բովան-դակության հետ։

Այսպիսով, Մնացականյանի հետ երկար խոսելու նյութ է կուտակվել։

Հայաստանի անմիջական հարևանների, աշխարհի շատ երկրների հետ հարաբերությունները, իրավիճակը, ո-րում հայտնվեց Հայաստանը անմիջապես պատերազմի ժամանակ, վկայում է, որ ՀՀ արտաքին գործերի նախա-րարության ապարատի զգալի հատվածը, դիվանագիտական կորպուսի մեծ մասը՝ ի մասնավորի կարևորագույն երկրներում ամբողջ դեսպանատները, երկար ժամանակ՝ 2018-ից շատ առաջ և հետո, մատնված են եղել հան-ցավոր անգործության։

Այս և շատ ուրիշ խնդիրների վերաբերյալ առաջացած հարցերի շուրջ խոսելու, քննարկելու կարիք կա։

Առաջարկում եմ, որպեսզի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հրավիրի հանձնաժողովի նիստ, հրավիրի նախարար Մնացականյանին՝ կուտակված բազմաթիվ հարցերի վերաբերյալ բացատրություն տալու․․․»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS