«Հույս ունեմ, որ պարոն Աշոտյանը կնդունի այդ հրավերը». Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն Աշոտյանը պնդում է, թե պատգամավորների նկատմամբ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում «հերթական անգամ», քանի որ անհատական հրավերներ բոլոր պատգամավորները չեն ստացել, այլ փոխարենը՝ խմբակցությունների ղեկավարների միջոցով են հրավիրվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են նաև անհատական հրավերներ, այդ թվում նաև պարոն Աշոտյանին: Վերջինիս օգնականի և իր հետ անձամբ հնարավոր չի եղել կապ հաստատել ամբողջ օրը: Վերջապես կապնվել է իմ օգնականը, ում ի պատասխան հարգարժան պատգամավորը հայտնել է, որ չի ընդունում հրավերը, հաշվի առնելով, որ «այն ուշացած է»: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ պարոն Աշոտյանը կմտափոխվի և երեկոյան կհանդիպենք՝ նշելու ՀՀ անկախության 27-ամյակը»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS