Հունվարի 6-ի աստղագուշակ․․․Այծեղջյուրներ՝ Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել

Հունվարի 6-ի աստղագուշակ․․․Այծեղջյուրներ՝ Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել

Խոյ.

Այսօր դուք ստիպված կլինեք  մեծ ջանքեր թափել, ինչի արդյունքում կյանքը վերջապես ձեզ նվերներ կմատուցի, որոնք ընդունելն այն քան էլ հեշտ չի լինի, քանի որ այդ նվերները ձեզանում երկակի զգացումներ են առաջացնում: Օրվա ընթացքում կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը: Անգամ միայնակ դուրս գալով վտանգավոր ճանապարհ` դուք կարող եք չկասկածել, որ կհայտնվեք այնտեղ, որտեղ ձգտ ում էիք:Օրվա ընթացքում կարևոր որոշումներ կկայացնեք, որոնք կօգնեն հասնել մասնագիտական հաջողության, նոր բարձունքներ նվաճել: Անձնական հարաբերություններում նոր բացահայտումներ կլինեն. աշխատեք խոհեմ լինել, այլ ոչ թե առաջնորդվել զգացմունք ներով:

Ցուլ.

Այսօր դուք ստիպված եք լինելու պայքարել ինքներդ ձեզ հետ. չափից ավելի շատ է հպանցիկ ցանկություններին տրվելու և պարտավ որություններն ու տված խոստումները  մոռանալու գայթակղությունը: Կամք դրսևորեք. տրվելով գայթակղությանը, դուք բացում եք դուռը` անհաջողությունների շարանի առջև: Դրա հետ մեկտեղ, սա նաև այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմադրելը:Փափկությունն ու զիջողականությունն են այսօր շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձեր գրավականը: Ցանկալի է հետևել կանանց խորհուրդներին:

Երկվորյակներ.  

Այսօր դուք հաճախ եք ռիսկի դիմում, սակայն բոլոր ձեռնարկումներն արդարացված են: Հատկապես բարենպաստ օր է բանակցութ յուններ վարելու համար, այդ թվում և` այն մարդկանց հետ, ում հետ բեղմնավոր համագործակցություն չէիք էլ ակնկալում: Կարևորն այն է, որ անգամ բարդ իրավիճակներում զգացմունքները չեն գերիշխի սթափ դատողության վրա և դուք կպահպանեք սառնասրտ ությունը, ինչը միայն օգուտ կբերի ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի մարդկանց:Մեծ է բուռն սիրավեպ սկսվելու հավանականությունը, ինչը ձեզ համար կդառնա ներշնչանքի անհագ աղբյուր:

Խեցգետին.

Հիանալի օր է ընկերներ, դաշնակիցներ և համախոհներ գտնելու համար: Բարեբախտաբար, ձեր մտքերը լիովին ընդունելի են շրջա պատի կողմից, և շատերը վերջապես կհասկանան, որ դուք իրենց նկատմամբ անկեղծ համակրանք եք տածում: Այսօր դուք թե’ աշխ ատում, և թե’ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն ձեզ:Օրվա ընթացքում հնարավոր է առաջընթաց բարդ և կարևոր գործում, ինչը դուք արդեն հույս չունեիք ավարտին հասցնել: Կարելի է նաև ձեռնամուխ լինել ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն սկսելուն:

Առյուծ.

Այսօր դուք հակված եք հապճեպ որոշումներ կայացնել, առանց ծանրութեթև անելու բոլոր <կողմ> ու <դեմ>-երը: Իսկ օրվա անվիճելի դրական կողմերից է ընտանեկան հարաբերություններում լիակատար ներդաշնակությունը: Վստահեք ձեր ենթագիտակցությանը` միայն նա կարող է ձեզ հուշել, թե ինչն է ձեր <կեսի> տագնապների պատճառը: Շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից. Հեռու մղեք ծանր մտքերը, օգտագործեք ցանկացած, անգամ ամենաաննշան առիթ` ինքներդ ձեզ ու շրջապատին ուրախացնելու համար: Ապագային նայեք առավելագույնս լավատեսությամբ, և այն ձեր առջև կբացի անսպասելի հնարավորություններ:

Կույս.

Այսօր դուք հակված չեք նախաձեռնություն ցուցաբերել և հաճախ եք հարաբերությունների մեջ մտնում այնպիսի մարդկանց հետ, ումից նախընտրելի է հեռու մնալ: Ցանկալի չէ բարդ գործերի մեջ թաղվել. ավելի լավ է հեշտ ու հետաքրքիր մի զբաղմունք գտնել: Օրվա երկրորդ կեսին ձեր հոգում դրական միտումները կաճեն և ձեր թեթև, ուրախ տրամադրությունը դեպի ձեզ կձգի այն մարդկանց, ովքեր դրական զգացմունքների պակաս ունեն: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր և չի բացառված,որ նոր ծանոթը ձեր պատճառով լիովին կկորցնի գլուխը:

Կշեռք.

Այսօր շատ մեծ է հետաքրքիր հանդիպումներ և բեղմնավոր համագործակցություն սկսելու հավանականությունը: Ընդ որում` օրվա առավել նշանակալի հաջողությունները կապված են աշխատանքի, այլ ոչ թե անձնական կյանքի հետ: Հնարավոր է նոր համագործա կցության սկիզբ, որը հեռանկարային կլինի ոչ միայն ձեր, այլև` ձեր գործընկերոջ համար: Լուրջ, անուղղելի սխալներ դուք թույլ չեք տալիս: Եթե անգամ հիմա ինչ-որ բան այնպես չի ստացվում, հետագայում դուք կկարողանաք ազդել դեպքերի ընթացքի վրա և ուղղ որդել այն բարենպաստ հունով:

Կարիճ.

Ստեղծագործական որոնումների, անսովոր գործողությունների օր է: Դուք ոչ ստանդարտ որոշումներ եք կայացնում, սակայն միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է, և ձեր նախազգացումը ձեզ չի խաբում: Դուք էմոցիոնալ վերելքի մեջ եք, ինչը ձեզ օգնում է հաղթահարել օրվա բոլոր դժվարությունները:Հաջող կընթանան գործնական բանակցությունները, հնարավոր է, որ կնքվեն երկարաժամկետ պայման ագրեր, չի բացառված` նաև արտերկյա գործընկերների հետ:Օրվա ընթացքում կաճի հետաքրքրությունը ամեն տեսակ առեղծվածային երևույթների հանդեպ, սակայն հիշեք, որ բոլոր իրադարձությունները երկրային բացատրություն ունեն:

Աղեղնավոր.

Բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված կլինեք հաղթահարել ներքին կոնֆլիկտները. ժամանակն է կարգի բերել մտքերն ու ցանկ ությունները: Ընդհանուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Երբեմն կարող են խանգարել անկոչ օգնականները, սակայն ձեր ջանքերի արդյունքը ձեզ կբավարարի:Օգտակար կլինի գեղանկարչությամբ կամ երաժշտությամբ զբաղվելը, չի բացառված, որ ձեր մեջ գրական հակումներ հայտնաբերեք: Ձգտեք պահպանել ձեր ներքին աշխարհը ցանկացած ներխուժումից, անգամ եթե դա լուրջ խնդիրներ առաջացնի շրջապատի հետ շփումներում:

Այծեղջյուր.

Ցանկալի կլինի օրը նվիրել նախկինում ծագած տարաձայնությունները հարթելուն: Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել միայն այն դեպքում, եթե կարողանաք սթափ գնահատականներ տալ և այդ տարաձայնություններում գտնեք ձեր <չափաբաժինը>:  Սակայն նաև պետք է պատրաստ լինել անսպասելի շրջադարձերի և զերծ մնաք ինքնախարազանումից:Մի խուսափեք մտերիմների հետ առավելագ ույնս շփումներից, դրանցից դուք շատ օգտակար լիցքեր ու տեղեկություններ կստանաք, իսկ էլ երեկոն ձգտեք անցկացնել ընտանիքի անդամների հետ:

Ջրհոս.

Շատ հարմար օր է նոր հարաբերություններ սկսելու համար` ինչպես գործնական, այնպես էլ` անձնական բնույթի: Այսօր ձեզ խաբելն անհնար է, քանի որ ցանկացած ձեզ հասնող տեղեկություն դուք մանրազնին ստուգում եք և ճիշտ եք անում, քանի որ դրանցից, ինպես հետագան ցույց կտա, շատ բան է կախված լինելու: Ազգականները, և հատկապես կրտսեր սերնդի ներկայացուցիչները ձեզ հաճելի անակնկալ կմատուցեն, իսկ մտերիմների շրջապատում դուք ձեզ հարմարավետ եք զգում: Բոլոր ձեր խոհարարական նորամուծութ յունները մեծ ոգևորություն կառաջացնեն ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ` հյուրերի մոտ:

Ձկներ.

Դրական միտումների ազդեցությունն օրվա ընթացքում կաճի, ինչը անպայման կանդրադառնա ձեր տրամադրության և գործողություն ների արդյունավետության վրա: Մարդիկ, ում հետ դուք այսօր կշփվեք, հաճելի են և միանգամայն բարյացակամ են տրամադրված ձեր հանդեպ: Ծագած փոխադարձ համակրանքը կարող է հանգեցնել նոր և լուրջ ռոմանտիկ հարաբերությունների: Իսկ ընտանիք կազմած ջրհոսներին առավելապես հաճելի կլինի երեխաների հետ զբոսանքները:Հավատացեք ձեր ուժերին, և շրջապատի մարդիկ կհետևեն ձեր օրինակին: Ռոմանտիկ բնույթի ծանոթությունները բացառված չեն, սակայն` քիչ հավանական:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS