Հստակ որոշել եմ՝ սրանից հետո որդուս չեմ թողնելու սկեսուրիս մոտ․․․Ահա, թե ինչու։Ինձ շտապ անհրաժեշտ էր մի քանի օր մեկնել
աշխատանքի պահով, և ամուսինս հրաժարվեց 3 օր մենակ մնալ երեխայի հետ: Այլ ճանապարհ չկար, ես ստիպված էի սկեսուրիս
խնդրել երեխային հոգ տանել:
Անկեղծ ասած, ես այդ պահը հետաձգեցի մինչև վերջին րոպեն, քանի որ հաստատ գիտեի, որ դրանից հետո իմ կյանքը շատ կփոխ-
վի:Դուք կմտածեք, որ ես խենթ եմ, բայց ես գրել էի մի ամբողջ ցուցակ, թե ինչ կարող է ուտել իմ որդին և ինչը` ոչ: Ես գրել էի, թե ինչ
բառեր է նա արդեն հասկանում, ինչ կենդանիներ նա գիտի, ինչ խաղալիքներով է սիրում խաղալ:

Ես նաև գրել էի նրա համար ժամանակացույց, երբ որդիս պետք է քնի և նշել, որ ոչ մի դեպքում չպետք է խախտվի այս գրաֆիկը։Եվ
ահա,ես վերադառնում եմ երեք օր անց և իմ ամենավատ մղձավանջներն իրականացել էին:Այս օրերին նա անընդհատ նրան կերակ-
րել էր ամեն տեսակ տհաճ բաներով և բացատրում էր այսպես.
«Ինչպե՞ս կարող ենք ուտել ու չտալ նրան»:Եվ ամենավատն այնէ,որ նա կորցրել էր իր քնի ռեժիմը:Բայց ես այնքան երկար էի աշխա-
տել, որպեսզի սովորեցնեմ նրան քնել և արթնանալ մեզ հետ միաժամանակ։Ցանկացած մայր կհասկանա ինձ, թե որքան դժվար է ե-
րեխային ռեժիմին սովորեցնելը, և այժմ իմ բոլոր ջանքերը ապարդյուն դարձան:

Ես այլևս երբեք չեմ կարող թողնել որդուս նրա հետ, այլապես հաջորդ անգամ ես կարող եմ նրան ընդհանրապես չճանաչել: Իսկ դուք
ուրախությամբ թողնո՞ւմ եք երեխաներին տատիկ-պապիկների հետ:
