ՆԱՍԱ-ի «Հաբլ» աստղադիտակը 21 տարի առաջ տիեզերքի կենտրոնում հայտնաբերել էր «Աստծու բնակավայր» կոչվող օբյեկտը, որը երկար տարիներ թաքցնում էին մարդկանցից:
1994 թվականին «Հաբլ» աստղադիտակը լուսանկարել էր վիթխարի, հստակ արհեստական ծագում ունեցող երկնային մարմին:
ՆԱՍԱ-ի աշխատակիցներն այն կնքել են «Աստծու բնակավայր» անվամբ: Օբյեկտը, որն իր չափերով մի քանի անգամ գերազանցում է Երկիր մոլորակի չափերը, հենց տիեզերքի ամենակենտրոնում է, որի շուրջն էլ պտտվում են գալակտիկաները:
ԱՄՆ-ի ղեկավարությունը, ըստ Joinfo.ua-ի, որոշում է ընդունել այս տեղեկությունը խիստ գաղտնի պահել:
Գիտնականների` լուսանկարներում տեսած փայլող կառույցն այնքան ճշգրիտ է կառուցված, որ այն դժվար է բնության արարչագործություն համարել:
Կառույցի չափերի մասին խոսելն անգամ դժվար է: Նույնիսկ «վիթարի» և «հսկայական» բառերը ոչ մի կերպ չեն համապատասխանում այս միլիարդավոր կիլոմետրերով չափվող օբյեկտին: Մեր մոլորակը մի փոքրիկ ավազահատիկ կլիներ այս քաղաքի փողոցում:
Հետևելով այս օբյեկտին, գիտնականները պարզել են, որ այն գալակտիկայով հանդերձ շարժվում է դեպի Երկիր: Այս ամենը տեղավորվում է «մեծ պայթյունի» տեսության մեջ, որի համաձայն Տիեզերքում մի ժամանակ պայթյուն է որոտացել, և այդ օրվանից գալակտիկաները թռչում են տարբեր կողմեր:
Սակայն համակարգիչների օգնությամբ տիեզերքի այս հատվածի եռաչափ մոդելը կառուցելիս` մասնագետներին անակնկալ էր սպասվում:
Պարզվել է, որ մեր Ծիր Կաթինը և մնացած բոլոր գալակտիկաները տեղաշարժվում են դեպի Աստծու բնակավայր, բայց ինքը՝ «քաղաքը», ոչ մի տեղ չի ճախրում և մնում է այն նույն կետում, որտեղից ամեն ինչ թռչում է:
Հայտնաբերված տարօրինակ օբյեկտի մասին զեկուցել են «ամենավերևներին»: Այս հայտնագործության ճակատագիրը քննարկել են Բիլ Քլինթոնը և փոխնախագահ Ալբեր Գորը: Ի վերջո որոշվել է չհրապարակել այս տեղեկությունը և արգելանք դնել այս կառույցին վերաբերող ցանկացած տեղեկատվության վրա:
«Հաբլի» լուսանկարներն ամենասկզբում մատչելի են եղել, սակայն հետո, նախքան լուսանկարների արգելափակումը, որոշ աստղագիտական լաբորատորիաներ հասցրել են դրանք պատճենահանել:
1995 թվականին գերմանական ամսագրերից մեկում հաղորդագրություն սպրդեց ՆԱՍԱ-ի հայտնագործության մասին, այնուհետև ամսագրի տեղեկությունը տարածվեց մյուս բոլոր լրատվամիջոցներում: