Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկաս-յանը։
«Ես ստացել եմ տեղեկություն երկու տեղից, որ Հայաստանի Հանրապետության թվով 15 ժամկետային զին-ծառայող, որոնք եկել էին արձակուրդ և հրաժարվել էին հետ գնալ Արցախ։ Բոլոր եկածներին կանչել, համոզել են «պրինցիպ» են գցել և վերցրել են իրենցից ստորագրություն, որ իրենք կամավոր են գնում Արցախ։
Նրանց տարել են Գորիս, և համապատասխան մեքենաներով ճանապարհել են Ղարաբաղ։ Խոսքը վերաբերվում է Ասկերանի գնդի, ժամկետային զինծառայողներին։ Ճանապարհին կանգնեցնում են ադրբեջանցիները ռուսնե-րի հետ, ստուգում են այդ մեքենաները, որոնց մեջ եղել են կանայք, երեխաներ և այդ թվում կասկածելի երիտա-սարդներ, որոնք չեն ունեցել անձնագրեր։
Եվ թվով 15 հոգու, և չգիտեմ այդ թիվը ինչքանով է ճիշտ, բայց ասել են, որ այդքան է եղել։ Դեպքը տեղի է ունե-ցել 72 ժամ առաջ։ Հիմա Պաշտպանության նախարարությունը՝ ըստ ինձ հասած տեղեկության դրա մասին գի-տի, բայց խնամքով թաքցնում է աղմուկից խուսափելու համար։
Ես պահանջում եմ, որպեսզի Պաշտպանության նախարարությունը հաշված ժամերի ընթացքում հերքի կամ հաստատի»։
Տեսանյութը ստորև՝