ՀՐԱՏԱՊ. Հայտնի են սկանդալային գաղտնալսման հեղինակները

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով ՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առնչությամբ ԱԺ–ում Քննիչ հանձնաժողով ստեղծելու կարիք չկար, քանի որ այդ առնչությամբ արդեն իսկ քրեական գործ կա հարուցված:

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը հայտարարեց. «Հաշվի առնելով, որ մենք միշտ այնպես ենք աշխատել, որ որեւէ բան մութ չմնա եւ այն որ այդ ձայնագրությունում չկա այնպիսի մի բան, որի համար ես կամաչեմ՝ թող ստեղծեն նման հանձնաժողով. տեսնենք հանրապետական մեր գործընկերներն ի՞նչ են ուզում դրանով ասած լինել»:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իր ունեցած տեսեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը երեկ, չսպասելով, որ հաստատվի ձայնագրության իսկությունը, ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ նման ձայնագրություն կա եւ այլն:

«Ակամայից հիշեցի այն, երբ ժամանակին Զարուհի Փոստանջյանը քննադատաբար հանդես եկավ իշխանության հասցեին եւ ՀՀԿ-ի կողմից ինչ հոխորտանքներ հնչեցին նրա հասցեին»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ձայնագրությունը հրապարակողները հատուկ պլան են մշակել, որի համաձայն՝ այդ ձայնագրությունից հետո ՀՔԾ պետը պետք է հրաժարական տար, ինչից հետո այլ ձայնագրություն կհրապարակվեր որը կվերաբերեր Փաշինյանին կամ իշխանության մեջ գտնվող այլ անձի:

Ըստ նրա՝ այդ ձայնագրության հետեւում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Ես ենթադրում եմ, որ սա արվել է երկրորդ նախագահի, նրա «փաստաբանների» կողմից, որովհետեւ ես այնտեղ դեռեւս քաղաքական թիմ չեմ տեսել: Փաստաբան՝ ի նկատի չունեմ նրանց, ովքեր նրան ներկայացնում են դատարանում, տեսնում եմ մարդկանց, ովքեր հիմա զբաղված են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությամբ: Կարծում եմ, որ իրենք են, եւ իրենց միացել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ այլընտրանք չունենալով, լինելով պառակտված, չունենալով ակնհայտ լիդեր»:

Պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ի պառակտված լինելու վկայությունն է այն, որ այդ կուսակցությունը չի մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին:

«Որովհետեւ ՀՀԿ-ում չկա այդ մարդը, որը դուրս կգա փողուց ու կասի՝ հիմա ես ձեզ համար լավ բան կանեմ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS