Հրատապ. Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք․

Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։ Այս մասին «Ազատության» թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Կառավարության շենքի հարակից տարածքում նկատվում են ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ։

Նախնական տեղեկություններով՝ մի քաղաքացի նռնակով եկել է կառավարության շենքի մոտ ու սպառնում է պայթեցնել այն: Նիկոլ Փաշինյանը շենքի ներսում է: Ժամանել են մեծ թվով ոստիկաններ, հայտնում է «Ազատություն»-ը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս դեպքի վերաբերյալ ոչինչ չի հայտնել։

Դեպքի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS