ԱՄՆ նախկինն զինվորական 39-ամյա Ուիլյամ Քլայդ Ալեն 3-րդն, ով մի քանի օր առաջ թունավոր ռիցինով գերչակի սերմեր պարունակող նամակներ է ուղարկել Սպիտակ տուն ու Պենտագոն, պատմել է, որ նմանատիպ թունավոր նամակներ է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին: Այս մասին են ապացուցում նաև դատական փաստաթղթերը, գրում է RIA-ն: Կասկածյալն արդեն ձերբակալվել է ու խոստովանական ցուցմունք տվել:
Նա պատմել է, որ նամակներն ուղարկել է իր տան հարևանությամբ գտնվող փոստային բաժանմունքից 2018-ի սեպտեմբերի 28-ին:
Գերչակի թունավորված սերմերն ուտելուց հետո առաջանում է սրտխառնոց, աղեստամոքսային համակարգի արյունահոսություն, ջրային-էլեկտրոլիտային հավասարակշռության խախտում ու մահ 5-7 օր հետո: