Հրատապ տեղեկատվություն․ Հ2 հեռուստաալիքը զրկվել է գործունեության լիցենզիայից

Հ2 հեռուստաընկերության հաղորդավարուհի Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովը այսօր Հ2-ին զրկեց հեռարձակման լիցենզիայից: ՀՀ-ում գոր-ծող բոլոր հեռուստաընկերություններից միայն Հ2-ին զրկեցին հեռարձակվելու իրավունքից: Հայաստանն ապ-րում է 37 թիվը, այստեղ խոսքի ազատության և իրավունքի` ոչ թե պարզապես ոտնահարում է, այլ` խոսքի իրա-վունքի ետևից ընկել են չստիկով:

Բոլորն առավոտից զանգում, մխիթարում, տխրում են … ասեմ`բացարձակ կոտրված չենք, ընդհակառակը` ա-վելի պինդ ու մարզական ենք տրամադրված. այս նենգ քայլը, որ արեց իշխանությունը, մեզ միայն ուժեղացնում է:

Մենք եթերից չենք հեռшնпւմ:

Շարունակում ենք աշխատել: Այնպես, ինչպես աշխատել ենք:Հեռարձակվելու ենք նույնիսկ առանց ձեր տված լիցենզիայի:

Մենք շшրпւնшկпւմ ենք պшյքшրել:

Ու ինչպես երկու տարի առաջ միջազգային ատյաններում տարանք այս թուրքական իշխանությունների դեմ ա-ռաջին զիլ հաղթանակը, մեր երկրորդ հաղթանակի մասին շուտով կլսեք:

Մենք մնпւմ ենք:

Որ թուրքալոնդոնյան-իսրայելական դրածո իշխանությունը ամեն օր 9:55, 11:55, 16:00, 20:00, 23:00 լսի ճշմար-տությունը: Իմանա իրականությունը: Ատամները սեղմի ու շարունակի կտցել խոսքի ազատությունը մի երկրում, որի հողերը ծախում է, այնպիսի հեշտությամբ, ասես Սինգապուրի հողերը:Մենք մնում ենք` հայտնելու լուրեր, որոնք լսելիս թուրքհպատակ այս դավաճանները կրճտացնելու են ատամները ու բռունցքեն թաթիկները, փռվեն ասֆալտին ու նյարդերից եղունգները կրծեն:

Ինձ հшրցնпւմ են` ինչпւ՞ шյդ բпլпրի միջից միшյն դпւք:Բшցшտրեմ:

Միայն հայկական երկրորդ հեռուստաընկերությունն էր ընդդիմադիր թիվիներից, որ ուներ ոչ թե մայրաքաղա-քային, այլ` հանրապետական սփռում, այսինքն` մեզ դիտում էին մարզերում, ի տարբերություն մյուս ընդդիմա-դիր հեռուստաընկերությունների: Այսինքն` օբյեկտիվ ընդդիմադիր կարծիք` մարզերում բնակվողը միայն Հ2-ից էր իմանում,որովհետև գյուղացիների մեծ մասը չի օգտվում տելեգրամ-ալիքներից, նորություններին չի հետևում ՖԲ-ով , այդ գյուղացու` լուրեր լսելու միակ «դիվայսը» հեռուստացույցն է:

Հ2-ը մնпւմ է: Չի՛ ստшցվելпւ:

Որովհետև դուք փորձում եք ճնշել այն հեռուստաընկերությունը, որը ա-վելի հին է, քան` ձեր թիմի ամենատա-րիքով անդամը:Որովհետև դուք փորձում եք փակել մարդկանց բերանները, որոնք մինչև ձեր լույս աշխարհ գալն արդեն լուրեր էին լույս աշխարհ բերում:

Դուք չեք կարող կոտրել Հայաստանի 3-րդ հանրապետության ամենաավանդական լրատվականի դուռը:Ձեր մաքսիմը ռադիոտան դուռը կոտրելով ու սահմանադրական կարգը խախտելով իշխանությունը զավթելն էր:
Դուք պարտվողների` կապիտուլյանտ իշխանությունն եք: Ու խոստանում եմ` մեզ հայտարարած պատերազմում էլ կապիտուլյանտը դուք եք լինելու:

Բшրի եթեր, Հ2»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS