«Մարտի մեկն, ըստ էության, բացահայտված է»,- լրագրողների հետ ճեպազրույցում կրկնեց ՀՀ վարչապետը:
«Հիմա իրավապահներն աշխատում են դրվագները, ապացույցներն ուժեղացնելու վրա»,- անդրադառնալով հարցին՝ եթե բացահայտված է, ինչո՞ւ է ՀՔԾ պետը խոսում Սերժ Սարգսյանին հարցաքննության կանչելու մասին, ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ վարչապետը հայտարարել էր. «Մենք կարող ենք ասել, որ մարտի մեկի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է: Չկա տարբերակ, որ ոճրագործներից ու նրանց պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից»: