ՀՔԾ պետը ասուլիսի ժամանակ սենսացիոն բացահայտում կատարեց մարտի 1-ի վերաբերյալ

ayllur.am-ը գրում է․

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որոշ բացահայտումներ արեց Մարտի 1-ի գործով։

«Հայտնաբերվեց հույժ գաղտնի հրամանը, պարզվեց, որ մասնակցել է բանակը այդ իրադարձություններին սկսած փետրվարի 23-ից՝ ընտրության արդյունքները ԿԸՀ-ի կողմից հրապարակելուց մեկ օր առաջ։ Մեկ օր առաջ արդեն Ռ․ Քոչարյանը և Միքայել Հարությունյանը արդեն տեղյակ էին, որ Սերժ Սերգսյանին ճանաչելու են հաղթող։ Ստորագրվում է հրաման՝ բանակը բերել և կանխել ցույցերը»,- ասաց Սասուն Խաչատրյանը։

Վերջինս շեշտեց՝ բանակը ոչ միայն մասնակցել է Մարիտի 1-ին, այլ բանակը կրակել է մարդկանց, լուսամուտների ուղղությամբ։

«Ունենք կոնկրետ ապացույցներ, որ զինծառայողները ավտոմատներից կրակել են Լեո փողոցի պատշգամբների ուղղությամբ այն բանից հետո, երբ այնտեղից վառվող շիշ է նետվել»,- ասաց ՀՔԾ պետը։

Նա կարևոր բացահայտում արեց՝ գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորներից զինծառայողների, սահմանին կանգնած զինվորը հերթափոխել է առանց հերթափոխի, արդյունքում եղել է նաև դիվերսիա․«Մեր բանակի զինվորներին սարքել են վարձկաններ, այս ամենը ապացուցված է։ Օլիգարխների կողմից բանակի զինվորների բաժանվել են փողեր, որպեսզի պաշտպանեն իրենց ունեցվածքը»։

ՀՔԾ պետը նաև հայտնեց՝ Մարտի 1-ի զոհ, ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։

«Մեր «վերսիան» հետևյալն էր՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որ Քոչարյանի այն խոսքերը, թե մենք արդեն զոհեր ունենք, հիմնավորվի»,- ասաց նա։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS