Ձեռքերի համար պատրաստվող այս դիմակը լավագույն միջոցն է փափուկ և հարթ մաշկ ունենալու համար

Ձեռքերը կնոջ այցեքարտն են: Ցանկանում եք, որ նրանք գեղեցիկ և խնամված տեսք ունենան:  Նման էֆեկտը հնարավոր է  ընդամենը այս  5 դիմակով:

Փափկեցնող դիմակ

Հինգ ճաշի գդալ վարսակի փաթիլները խառնել երկու ճաշի գդալ թրմած սև թեյի հետ: Ստացված զանգվածը քսել ձեռքերին, հագնել բամբակյա ձեռնոցներ և թողնել   մոտավորապես մեկ ժամ: Հնարավորության դեպքում  թողնել այն  գիշերը: Առավոտյան ձեռքերը կլինեն փափուկ և հարթ, ինչպես երեխայինը:

Երիտասարդեցնող դիմակ

Քերիչի մանր կողմով անցկացնել խնձորը (դեղին կամ կարմիր), ավելացնել երեք թեյի գդալ ձիթապտղի յուղ և սերուցք (կամ թթվասեր): Ստացված շիլայանման զանգվածը քսել ձեռքերին, թողնել 20 րոպե և լվանալ  տաք ջրով: Էֆեկտը նկատելի է առաջին ընթացակարգից հետո: Ի դեպ, այս դիմակը հիանալի է դեմքի համար:

Սնուցող դիմակ

Մի թեյի գդալ մեղրը  խառնել ձվի դեղնուցի հետ , արդյունքում ստացված զանգվածը քսել ձեռքերին, հագնել բամբակյա ձեռնոցներ կամ պոլիէթիլենային տոպրակ և թողնել 20 րոպե: Լվանալ տաք ջրով: Նման ձեռքի դիմակը լավ սնուցում է մաշկը:

Հանգստացնող  դիմակ

Մաքրել  չորս կարտոֆիլ, խաշել մինչև պարաստ լինելը:Այնուհետև տրորել  և խառնել  չորս ճաշի գդալ կաթի հետ: Ձեռքերն  իջեցնել ստացված պյուրեի մեջ և պահել մինչ պյուրեի  սառչելը: Դիմակը հիանալիորեն բուժում է փոքր քերծվածքները և հանգստացնում ճաքճքած մաշկը:

Մաքրող  դիմակ

Երկու ճաշի գդալ բուսական յուղը խառնել չորս ճաշի գդալ շաքարավազով: Ստացված զանգվածը քսել մաշկին ՝շրջանաձև մերսման շարժումներով: Յուրաքանչյուր ձեռքի համար հատկացնել 3 րոպե: Լվանալ տաք ջրով:

Մեկ այլ դիմակ կարելի է պատրաստել `մեկ  ճաշի գդալ կիտրոնի հյութը մեկ գդալ աղի հետ խառնելով (ցանկալի է խաշոր):

Կարևոր է.

Խորհուրդ չի տրվում օգտագործել կիտրոնի հյութ և ցանկացած այլ թթուներ պարունակող դիմակներ, եթե ձեռքեր ունեք քերծվածքներ կամ բորբոքումներ:

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS