Կենսաբաններն ասում են, որ բութ մատը նկարագրում է տիրոջ բնավորությունը:
Նայեք ձեր բութ մատին եւ համեմատեք նկարում պատկերված տարբերակների հետ:
Մատի ներքեւի հատվածը երկար է վերեւինից
Եթե այս տարբերակն է, ապա դուք հուսալի ու վստահելի գործընկեր եք: Հետեւողական եք, օբյեկտիվ: Չեք շտապում, վայելում եք դանդաղ ու մտածված: Տանել չեք կարողանում ճնշումները, հետեւաբար նվնվան զուգընկերները նրանց համար:
Դուք այն մարդն եք, ով գերադասում է բաց թողնել հնարավորությունը, քան վազել դեպի անհասկանալի ու անհասանելի հորիզոններ:
Ներքեւի եւ վերեւի հատվածները հավասար են
Դուք պրագմատիկ եք, ձեզ դուր է գալիս պլանների բազմազանությունը եւ դրանց հերթականությամբ իրագործումը: Դուք չեք ապրում մեկ օրով: Զգացմունքները չեք ցուցադրում, քանի դեռ լիարժեք համոզված չեք դրանցում:
Բավականին հանելուկային մարդ եք, հետաքրքրասեր, հետաքրքիր: Ձեզ հե խոսելու թեմա միշտ էլ կգտնվի:
Մատի վերեւի հատվածը մեծ է ներքեւի հատվածից
Սիրո հարցում դուք ձեզ պահում եք խենթի նման: Երբ սիրահարվում եք, աշխարհը դադարում է գոյություն ունենալ: Կարող եք մոռանալ շուրջը ամեն ինչ, միայն թե հարաբերություններում լինի դրայվ եւ կիրք:
Համապատասխանե՞ց: Թողեք մեկնաբանություններ: