Բաղադրիչներ
- հավի ֆիլե — 300 գ
- վարունգ — 150 գ
- ոլոռ կանաչ պահածոյացված — 150 գ
- թթվասեր — 150 գ
- սամիթ — 100 գ
- աղ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լվանում և խաշում ենք հավի ֆիլեն:

Պատրաստի ֆիլեն հանում ենք կաթսայից, թողնում, որ սառչի, ապա կտրատում խորանարդիկներով:
Առանձին ամանի մեջ խառնում ենք կտրատված վարունգը, ֆիլեն, սամիթն ու պահածոյացված կանաչ ոլոռը:

Ապա ավելացնում ենք թթվասերն ու աղը և խառնում, թողնում ենք՝ աղցանը հանգստանա 15 րոպե և մատուցում:

Հավի մսով աղցան «Լեդիին» ավելի նուրբ համ հաղորդելու համար կարող եք աղցանին ավելացնել կտրատված արքայախնձոր և ընկույզ։
Նյութի աղբյուր՝ cooks.am
