Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քարերն հավաքեք։ Քարալղելու գործ կա։ Բայց ես դրանից չեմ վախենում։ Քիչ չեք քարերով վրա տվել։ Ես վախենում եմ, էն ինչ-որ ուզում էինք գտնել, դեռ չգտած՝ հարամելուց։ Նիկոլին լավություն չեք անում ձեր սիրտատոչոր, երկրպագության հասնող գրառումներով, դուք ավելի շատ խանգարում եք։ Չեք հասկանում, որ գնալով, էն մի քանի մարդը, որ մնացել ու պայքարել է, այլևս ձեր կողքին չեն կանգնելու։ «Հեղափոխություն» անունը շատ ենք տվել՝ ես էլ, բայց հիմա թավիշն ու իրավիճակը թողնենք մի կողմ՝ ծեծված բառակույտը ժամկետանց է, մի քող գցենք գլխին, թող մտածի։ Աջ ու ձախ նայե’ք։ Տեսեք ինչ կա-չկա։ Եթե ձեզ ձեռնտու չէ խելքը գլխին մարդը, ուրեմն մի ասեք, որ կադրեր չկան։ Կան, բայց դուք ձերոնցից բացի չեք հանդուրժում խելքը գլխին, պատրաստված մարդկանց։ Փոխարենը, ինչքան հին-մտնուկ, էնքան յլա տանելու։ «Բարիկադներն» անցեք, նոր խորհրդարանը հին դեմքերով համալրեք, օլիգարխների գլուխը ավազի տակ առեք, իբր վերացել են ու անունը կրկին եկեք կոչենք հեղափոխություն։ Մեզ էլ հավատացրեք, որ մենք ենք տերը այս ամենի։ Չէ, ես չեմ, որովհետև ես եմ էն մեկը, որ լսող չկա։ Մենք դեռ նախորդների՝ քրեաօլիգարխիկ համակարգից չպրծած, հիմա էլ նոր շունչ, երանգ են ստանում, իբրև՝ սեր կա մեջն ու հանդուրժողականության պատերին միմիայն էն մարդիկ են, որոնք ձեզ հետ դեռ տալու-առնելու բան ունեն։ Չէ, չէ, դուք ձերոնցով, որ հավաքվում եք, հաճախ իրար հետ խոսելուց, ինչ-որ բան քննարկելու ժամանակ օբյեկտիվություն ցուցաբերեք, էդ փափուկ ու դուխով բարձերը ձեր քանակների տակից չեն հանելու։ Ձեզ փաստորեն ծծակ էր պետք, ծծակն էլ ձեր բերանում կակուղ ոսկոր է՝ լմ-լմ-լմ։
Սա իմ վերջին կռիվն էր.. ես էլ կռիվ չունեմ։ Գնալու եմ։ Բայց սա իմ երկիրն է, որ թույլ չեմ տալու, ինչպես ուզեք, այնպես վարվեք ու ձեր գեղի շուստրիության հաշվին մարդկանց բթացնեք»։