«Ձեր սուրը կտրում է մինչև «դու սո՛ւս» հրահանգը». ՔՊ խոսնակի պատասխանը, ուղղված Նաիրա Զոհրաբյանին, չուշացավ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական «Իմ քայլը» դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը։

Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։

Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։

Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական #իմքայլըդաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS