-Ձեր տանը ապրելը ավելի լավ է, կարծես հյուրանոցում լինեմ․․․Թե չէ մեր տանը ստիպում են՝ աշխատի, հայ աշխատի․․․
-Ողջույն, Անի… -օրեր առաջ զանգել էր մորաքրոջս աղջիկը: Նա խնդրում էր, որ որդին 1-2 շաբաթ ապրի մեր տանը, քանի որ որոշել
է Երևանում աշխատանք գտնել, գյուղից հիմնական տեղափոխվել այստեղ, նրան ժամանակավոր կացարան է պետք:
-Ես քեզ այնքան տնական սնունդ կուղարկեм… վաղուց էի ուզում, հա չէր ստացվում:
Խորհրդակցեցի ամուսնուս հետ ու որոշեցինք օգնել: Ի վերջո, օտար մարդիկ չենք:Մի քանի օրից երկավ Արսենը: Նրան դիմավորելու
օրը համեղ ընթրիք էի պատրաստել, հարմարավետ սենյակ էինք հատկացրել: Եկավ, լողացավ, ըմթրեց մեզ հետ ու գնաց…
Վերադարձավ միայն կեսգիշերից հետո: Ես ու ամուսինս շատ էինք անհանգստանում, որովհետև մեզ վստահել են իրենց 21 տարե-
կան որդուն, իսկ եթե ինչ-որ փորձանքի գար:Պարզվեց, գնացել էր ակումբ:Հաջորդ օրը, երբ գնում էինք աշխատանքի, նա դեռ քնած
էր: Երբ եկա, չճանաչեցի իմ տունը. սեղանին, լվացարանի մեջ կեղտոտ ափսեներ էին,հատակին՝ հացի փշուրներ ու կեղտոտ ոտնա-
հետքեր, իսկ այս ամենի հեղինակը տանը չէր:
Կարծեցինք, թե գործ փնտրելու է գնացել: Բայց ոչ: Էլի եկավ միայն գիշերը, անգամ գինովցած վիճակում: Ասաց, որ նոր ընկերներ է
գտել ու նրանց հետ լավ ժամանակ էր անցկացնում:Երրորդ օրն ամեն ինչ ավելի լրջացավ. աշխատանքից վերադառնալով՝ մեր տա-
նը մի խումբ երիտասարդների հայտնաբերեցինք:Նրանք նստած էին, գարեջուր էին խմում, խոսում-ծիծաղում… մեր տան մեջ… ան-
ծանոթ մարդիկ:
Մեզ տեսնելով՝ տղաները արագ հավաքվեցին ու հեռացան: Ամուսինս բացատրեց Արսենին,որ այսպես չի կարելի:Նա վերջապես պի-
տի գտնի աշխատանք ու գնա ինքնուրույն ապրելու, քանի որ մենք այլևս ի վիճակի չենք նրան պահել:
-Բայց ես չեմ ուզում գյուղ գնալ… Ձեզ հետ լավ է, իսկ տանը ինձ ստիպում են աշխատել… այստեղ եմ ուզում մնալ…
Հետո իմացանք, որ Արսենը գանգատվել է մորը: Քանի որ հաջորդ օրը զանգել էր քույրս ու լացակումած ասում էր, որ ինձանից նման
բան չէր սպա սում: Ինչպե՞ս ես կարող էի նրա որդո ւն դո ւրս հանել տնից: Ախր նա ոսկի տղա է, իսկ մենք ստում ենք:Արդյո ւնքում
քույրս նեղացավ ինձանից, իսկ Արսենն էլ 2 օրից հետ գնաց: Հիմա նրանք մեզ անտեսում են, կարծես ինչ-որ հանցանք ենք գործել:
Այստեղ են ասել, լավություն անողի գլուխը ծակ է: