Ձմեռային մի երեկո դռանս զանգը տվեցին․ Դուռը բացեցի, մարդ չկար, միայն մանկան ճիչ էր լսվում․․․

2 տարի առաջ ձմռանը լսեցի մեր դռան զանգը։ Բացեցի, իսկ այնտեղ ոչ ոք չկար։ Արդեն ուզում էի փակել, երբ հանկարծ ծածկոցով փաթաթված նորածնի նկատեցի։ Բարուրի մեջ դրված էր երկտող, որտեղ խնդրում էին սի-րել և հոգ տանել երեխայի մասին։

Ես չէի հասկանում, ինչ է կատարվում, բայց հասկանում էի մի բան, որ այդ փոքրիկ հրաշքին պետք է ներս տա-նել։ Ամուսինս ու աղջիկս արդեն քնած էին։ Փոքրիկին զգույշ տարա հյուրասենյակ, պառկացրեցի բազմոցին։ Բարեբախտաբար, հարևանուհուս երեխան դեռ փոքր է։

Ես վազեցի նրանց տուն, և նա ինձ մանկական շշով կաթ տվեց և 3 հատ տակդիր։ Վերցրեցի ու արագ հետ եկա։ Նախքան երեխային կերակրելը, արթնացրեցի ամուսնուս։ Նա ուղղակի ապշած էր։ Երբ տեսավ երկտողը, հագ-նվեց ու ասաց, որ շուտով կվերադառնա։

Ես գիտակցում էի, որ առանց ոստիկանությանը տեղյակ պահելու՝ երեխային մեր տանը թողնելը մեծ սխալ է։ Սակայն երբ մտածում էի, որ նա կարող է հայտնվել մանկատանը, սրտիցս արյուն էր գնում։Երեխային կերակրե-ցի, հետո գտա աղջկաս փոքրացած շապիկներն ու տոտիկները, հանեցի փոքրիկի հագուստը, լողացրեցի ու մա-քուր հագցրեցի։

Նա քնեց իմ գրկում․․․Ամուսինս տուն եկավ միայն առավոտյան։ Սարսափելի ճնշված տեսք ուներ։ Ասաց, որ պի-տի լուրջ խոսենք։

—Ես 1 տարի առաջ կապվել էի մի կնոջ հետ։ Դա ժամանակավոր կիրք էր, երբ հասկացա, որ ինձ միայն իմ ըն-տանիքն է պետք, բաժանվեցի նրանից։ Նա ինձ չէր ասել, որ երեխայի է սպասում։ Ես ամբողջ գիշեր նրան էի ման գալիս, բայց ծանոթներից իմացա, որ Ռուսաստան է մեկնել։

Ես խոսքեր չունեի․․․ չգիտեի՝ ինչ ասել․․․ Բայց ես չպահանջեցի, որ նա տանի երեխային մեր տնից։ Չէի կարող թույլ տալ, որ անմեղ հրեշտակը դառը ճակատագիր ունենա։

Հիմա մենք փորձում ենք ջնջել այդ օրը մեր հիշողությունից, մենք ինքներս էլ հավատում ենք, որ նա ՄԵՐ ՈՐ-ԴԻՆ Է, ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԾՆՎԱԾ․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS