Ձմեռային ցուրտ օր էր․ Աշխատողները անտուն տղային կանչեցին խանութ, որ տաքանա․․․

Դեպքը եղել է վերջերս, աշնանային սառը երեկո էր: Մեր խանութն աշխատում է մինչև ուշ գիշեր, բայց այդ ժա-մերին քիչ են հաճախորդները, այնպես որ կարող ենք ուղղակի նայել պատուհանից և հանգիստ զրուցել: Այդ օր շատ ցուրտ էր, ներսում միացրել էինք օդափոխիչը, որ տաքանանք:Հանկարծ դրսում նկատեցինք 7-8 տարեկան մի տղայի:Ակնհայտ էր,որ երեխան մուրացկան է,նա անցորդներից գումար էր խնդրում:Իսկ հետո տեսանք, որ…տղան ցրտից դողում է: Սիրտս կտոր-կտոր եղավ այդ տեսարանից:

Ես վազեցի դուրս, բռնեցի երեխայի ձեռքից և ներս բերեցի: Մյուս աշխատողները ուտելիք և տաք թեյ բերեցին: Երեխային փաթաթեցի իմ բաճկոնով:Խեղճը երջանկությունից արտասվում էր…Այդ օրը նա մնաց մեզ հետ՝ մին-չև խանութի փակվելը: Նա ասաց, որ գնալու տեղ ունի: Նաև պատմեց, որ մայրը մահացել է, իսկ հայրը՝ հարբե-ցող է: Տղան և իր երկու քույրերն ապրում են ծեր տատիկի հետ:

Միմյանց հրաժեշտ տվեցինք և գնացինք տուն:

Հաջորդ օրը եկավ այդ նույն տղան, բայց երբ իմացանք նրա գալու նպատակը, քիչ էր մնում արտասվեինք…ե-րեխան բերել էր երկու բուլկի, արևածաղկի սերմեր և տանը պատրաստած հյութ: Նա այդ ամենը տվեց մեզ և ասաց.

—Սա այն ամենն է, ինչով կարող եմ ձեզ շնորհակալություն հայտնել:

Թե ինչպես այդ ժամանակ զսպեցի արցունքներս, չգիտեմ….Կոկորդիս մեջ մի բան կար, որ այդ պահին կարծես խեղդում էր…Իզուր չեն ասում, որ նա, ով քիչ ունի, ավելի շատ է տալիս…Այդպես էլ կա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS