Ձմռանը դրսում մի տատիկի նկատեցի․․․ նա քայլում էր ձյան վրայով, սակայն ոտքերին կոշիկների փոխարեն ինչ-որ տոպրկաներ էր փաթաթած

90-ականներին շատ մարդկանց բաժին հասան մեծ դաժան փորձություններ։Մարդիկ աշխատավարձ չէին ստա-նում, շատ կազմակերպություններ ուղղակի փակվում էին։ Մարդիկ ուտելու բան չունեին։Մի օր ձմռանը ուշա-դրություն դարձրեցի մի կնոջ, որը քայլում էր ձյան վրայով․ նրա հագին կոշիկներ չկային, իսկ ոտքերը փաթաթ-ված էին անհասկանալի կտորներով ու տոպրակներով։

Ընդ որում տատիկը կոկիկ էր հանգնված, բայց շատ թեթև․ բարակ պլաշով ու գլխաշորով էր։Ես չկարողացա անտարբեր անցնել․ կանգ առա ու հարցրեցի, թե նա ինչպես է զգում իրեն, արդյո՞ք օգնություն հարկավոր չէ։

Տատիկը նայեց ինձ ու սկսեց արտասվել։ Պատմեց, որ այրի է ու իր որդին առանց աշխատանքի է մնացել, ինքն էլ քիչ թոշակ է ստանում, որը չի բավականացնում անհաժեշտ քանակությամբ մթերք գնելուն։Ես կնոջը կանչեցի մեր տուն։ Խնդրեցի սպասել շքամուտքում (հանգիստ ժամանակներ չէին, վտանգավոր էր անծանոթին տուն հրավիրելը)։

Հետո տատիկին մի տոպրակ սնունդ տվեցի, ինչ-որ կար մեր տանը։ Գազար, սոխ ու կարտոֆիլ էր։ Եվ մի քանի կտոր էլ հաց ու պանիր։Նա առանց մեր դռնից հեռանալու սկսեց ուտել հացը։ Հետո շնորհակալություն հայտնեց բանջարեղենի համար, ասաց, որ ապուր կպատրաստի։ Իսկ երբ նրան տվեցի մորս հին երկարաճիտ կոշիկները, նա սկսեց արտասվել։ Չնայած, որ կոշիկը մի քիչ մեծ էր տատիկի հագով, նա ժպտալով ասաց․

—Ոչինչ, կարևորը, որ փոքր չեն։

Այդքան անկեղծ երախտագիտություն երբեք չէի տեսել։ Նա նույն պահին հագավ կոշիկները՝ ոտքերի վրայից հանելով տոպրակներն ու ցնցոտիները։ Ու մենք միմյանց հրաժեշտ տվեցինք։Մոտ 8 ամիս անց մեր շենքի մոտ տեսա այդ նույն տատիկին։ Նա ինձ սպասում էր՝ մեծ տոպրակ բռնած։

Ես նրան հեռվից չճանաչեցի, իսկ ահա նա ինձ լավ էր հիշում։ Տատիկն ինձ համար բանջարեղեն էր բերել, բայց շատ ավելի շատ, քան ես տվել էի նրան։Ու այդ ամենը նա ինքն էլ աճեցրել՝ իր հանգուցյալ քրոջ հողամասում։

Այս պատմությունը ևս մի անգամ ապացուցեց, որ ամեն ինչ մարդուց է կախված, այդ տատիկը առանց կոշիկի մնալով, չէր էլ պատրաստվում «մուրացկան աշխատել»․․․Ի դեպ, ես երբեք չեմ օգնում նրանց, ովքեր փողոցում կանգնած ողորմություն են խնդրում․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS