Բոլոր կանայք տարբեր կերպ են վերաբերվում կլիմաքսին՝ որոշ կանայք՝ հանգիստ, մյուսները՝ վախով, կան նաև այնպիսիք, որոնց թվում է, թե կյանքը դրանով ավարտվում է:
Իսկապես կլիմաքսն ուղեկցվում է տհաճ երևույթներով, որոնք առաջանում են օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների արդյունքում:
Եթե կլիմաքսի նախանշանները ժամանակին հայտնաբերեք, հնարավոր կլինի թեթևացնել կամ հետաձգել նրա ընթացքը:
Օրգանիզմում կլիմակտիկ փոփոխությունները տևում են մի քանի տարի, տարբեր փուլերով.
1. Նախադաշտանադադար
2. Դաշտանադադար
3. Հետդաշտանադադար
Կլիմաքսի ժամկետը շատ անհատական է և կախված է մի շարք գործոններից՝ հղիության քանակից, աբորտներից, վատ սովորույթներից:
Վաղ կլիմաքսը սկսվում է 40 տարեկանում, ուշը՝ 55 տարեկանում:
Կլիմաքսի առաջին նախանշանները
- Անքնություն
- Սրտխփոցներ
- Վերջույթների թմրում, ճնշվածության զգացում կրծքավանդակի շրջանում
- Տագնապի զգացողություն
- Լորձաթաղանթների չորություն
- Կազմվածքի փոփոխություն
- Մարմնի ջերմաստիճանի տատանումներ
Այս նշանները նկատելու դեպքում անմիջապես դիմեք գինեկոլոգի: Նա կնշանակի ձեզ համար հորմոնալ թերապիա, որից վախենալ պետք չէ:
Հորմոնալ թերապիան ստուգված միջոց է: Օրգանիզմը կստանա էստրոգենի չբավականացնող քանակը. դա կբարելավի հորմոնալ ֆոնը և ինքնազգացողությունը: