Առաջին պատկերը, որը տեսնում եք լուսանկարում, կպատմի ձեր բնավորության մասին:
Կնոջ ստվերապատկեր: Հարաբերություններում զգացմունքային եք, դժվարությամբ եք թաքցնում զգացմունքները: Կա՛մ ամեն բան նկատելի է ձեր դեմքին, կա՛մ ասում եք այն, ինչ մտածում եք: Բոլորը գիտեն ձեր ուրախության և տխրության մասին: Այդ վարքագիծը երբեմն զարմացնում է մարդկանց, ովքեր գնահատում են ձեր ազնվությունն ու ուղիղությունը: Զուգընկերոջից ևս անկեղծություն և ազնվություն եք պահանջում:
Ծառեր և լեռներ:Ռեալիստ եք,գիտեք,որ աշխարհում հրաշքներ չկան:Հարաբերություններում առաջնորդվում եք ոչ միայն զգացմունքներով,այլև տրամաբանությամբ:Կարծում եք,որ հարկավոր է վստահել զուգընկերոջը, բայց ժամանակ առ ժամանակ՝ նաև ստուգել: Դժվար է ձեզ ռոմանտիկ համարել, բայց բարդ իրավիճակներում պատրաստ եք օգնության ձեռք մեկնել:Նվիրված եք ընտանիքին, այն ձեզ համար առաջնահերթություն է: Միշտ ձգտում եք վեր հանել տարաձայնությունների պատճառը, այն բարձրաձայնում եք զուգընկերոջ մոտ:
Նավակ,որիմեջ կինէ նստած: Ընտրությունը վկայումէ այն մասին,որ ինքնավստահ եք,ուժեղ: Հեշտությամբ կարողանում եք ստանալ այն, ինչ ցանկանում եք: Ցանկանում եք ամուր հիմք ունենալ, կարողանում եք մոտիվացնել ձեզ՝ նպատակներին հասնելու համար: Կարելի է հույս դնել ձեզ վրա, քանի որ միշտ պատրաստ եք օգնության հասնել: Բայց հարկավոր չէ նեղացնել ձեզ: Դեռ հայտնի չէ՝ կկարողանա՞ք ներել, թե՞ ոչ, բայց ներելու դեպքում էլ չեք կարող մոռանալ կատարվածի մասին:
Թռչուններ:Ստեղծագործական մարդ եք, վառ երևակայություն ունեք:Սիրում եք ազատություն, ցանկանում եք նոր հորիզոններ բացահայտել և ճանաչել:Զարգացած ինտուիցիա ունեք,զգացմունքային եք, սիրում եք կյանքը: Ամենաանհույս իրավիճակներում կենսախնդությունն ու լավատեսությունը ձեզ հաջողություն են բերում: