Ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է 260 կմ/ժ արագությամբ ընթացող շիկահեր աղջկան։ Այն ինչ արեց աղջիկը, ուղղակի անհավանական է։
Մի անգամ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցնում է մի մեքենայի, որը ընթանում է 260 կմ/ժ արագությամբ։
Ղեկին նստած է լինում մի շիկահեր աղջիկ։ Ճանապարհային ոստիկանը ներկայանում է և ասում․
— Խնդրում է տվեք ձեր փաստաթղթերը։ Աղջիկը մի փոքր վախեցած դեմքով նայում է ոստիկանին և պատասխանում․
— Չեն կարող, իմ փաստաթղթերը կեղծ են։
— Ինչպե՞ս, թե կեղծ են։ Արագ դուրս եկեք մեքենայից։
— Չեմ կարող, իմ գրպանները լի են թմրանյութերով, եթե դուրս գամ կթափվեն, պատասխանում է շիկահերը։ Ճանապարհային ոստիկանը զարմանալով այսպիսի պատասխաններից ասում է․
— Արագ բացեք բեռնախցիկը։
— Չեմ կարող։ Այնտեղ արդեն մեկ ամիս է ինչ դիակ կա, եթե բացեմ շատ վատ հոտ կգա։ Այս ամենը լսելով, ճանապարհային ոստիկանը անմիջապես զանգահարում է հատուկ ծառայություններին և խնդրում մոտենալ։
Նրանք գալիս են, բացում մեքենայի բեռնախցիկը, ստուգում աղջկան և ոչինչ չեն գտնում։ Նրանք զարմացած նայում են ոստիկանության աշխատակցին և հարցնում․
— Ի՞նչ թմրանյութ, ի՞նչ դիակ, ինչե՞ր ես խոսում։ — Նրան մի լսեք,—ընդհատելով բղավում է շիկահեր աղջիկը,
— նրան որ մնա կասի թե 260 կմ/ժ արագությամբ եմ քշել մեքենան։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ-ը