Շատ փափուկ և անհավանական նրբահամ բիսկվիթ, որը զարմացրել է ողջ աշխարհին իր պարզությամբ։
Ձեզ հարկավոր է ընդամենը 3 բաղադրիչ։
Ձեզ հարկավոր է․
- 3 ձու,
- 120 գրամ սպիտակ շոկոլադ (կարելի է փոխարինել կաթնայինով),
- 120 գրամ սերուցքային կրեմ-պանիր (մասկարպոնե)։
Պատրաստումը․
Բաժանեք շոկոլադը մանր կտորների և դրեք ամանի մեջ։
Հալեցրեք գոլորշու վրա։
Առանձնացրեք ձուն և հարեք սպիտակուցները հարիչով՝ մինչև ամուր զանգված ստանաք (հարած սպիտակուցները ամանը կախելուց պետք է չթափվեն այնտեղից)։
Հալեցրած շոկոլադը խառնեք կրեմի հետ և մանրակրկիտ խառնեք սենյակային ջերմաստիճանում։
Ավելացրեք շոկոլադին և կրեմին դեղնուցները, մանրակրկիտ խառնեք։
Հարած սպիտակուցները ավելի լավ է ավելացնել մաս-մաս։ Այդպես ձեր բիսկվիթը կստացվի ավելի փափուկ։
Ինքնուրույն պատրաստեք թղթից ֆորմա՝ թխելու համար (20 սմ տրամագծով և 15 սմ բարձրությամբ)։
Լցրեք խմորը ֆորմայի մեջ։
Դրեք ֆորման տապակին և լցրեք մոտ 1/4 լիտր եռացրած ջուր։ Բիսկվիթը թխեք մինչև 170° ջեռոցում՝ մոտ 15 րոպե։ Այնուհետև նվազեցրեք ջերմաստիճանը մինչև 160° և թխեք ևս 15 րոպե։ Անջատեք ջեռոցը և թողեք, որ ներսում բիսկբիթը սառչի 15 րոպե։ Սառեցրեք բիսկվիթը և լցրեք վրան շաքարի փոշի։
Բարի ախորժակ։