Ճիշտ են ասում, որ երազները ինչ-որ բան են հուշում․․․Իմ գլխին եկածը դրա վառ ապացույցն է․․․Այդ դեպքն ինձ հետ պատահել է 2000թ.-ին: Ես շատ ծանր հիվանդացա` դեպրեսիա, ջերմություն, անընդհատ մենակության էի ձգտում, մթության, չէի ուզում դուրս գալ իմ սենյակից, սրտխառնոց ունեի և անընդհատ սրտխփոց և տագնապի զգացում ունեի:

Արցունքները լճի պես հոսում էին աչքերիցս, իսկ կոկորդումս ասես ինչ որ բան լիներ: Այնուհետև գլխումս սկսեցին ձայներ լսվել: Այդ ձայներն ինձ հրահրում էին հեռանալ այս աշխարհից: Ամուսինս ինձ չէր հասկանում` նրա կարծիքով ընտանիքը, փողը կամ նյութական վիճակն էր իմ այս վիճակի պատճառը, այդ իսկ պատճառով ինձ տարավ հոգեբանի մոտ: Հոգեբանի հետ զրույցները ինձ նույնպես չոգնեցին: Նա ասաց, որ ամեն ինչ կարգին է և դեղեր նշանակեց, սակայն այդ դեղերը իրենց օգուտը չէին տալիս:

Օրեցոր այդ ձայներն ավելի էին դրդում ինքնասպանության, սակայն ես շատ էի ուզում ապրել: Ես չէի կարող այդ մասին ասել ոչ ոքի: Այնուհետև ինձ տարան հոգեբույժի մոտ, իսկ նա ինձ խորհուրդ տվեց աղոթքներ անել: Ես ամեն գիշեր աղոթում էի, սակայն իմ վիճակն ավելի էր վատանում: Խնդրում էի Սուրբ Մարիամին օգնել ինձ, սակայն ոչինչ չէր ստացվում: Մի գիշեր ես տարօրինակ երազ տեսա: Ինձ ընդառաջ եկավ Սուրբ Մարիամը` գլխին սպիտակ գլխաշոր և բարկացած հայացքով ասաց ինձ.
— Դու ինձնից ես օգնություն խնդրում, իսկ քո շղթայի վրա աքլո՞ր ես գցել: Ուրեմն օգնությունտ հենց նրանից էլ կխնդրես:

Ասաց և շրջվելով գնաց: Երբ ես արթնացա, իսկույն հիշեցի երազս և նայելով պարանոցիս տեսա աքլորի կուլոնը, որը գնել էի ինձ համ ար ծննդյանս տոնի կապակցությամբ, քանի որ ծնվել էի աքլորի տարում: Ես իսկույն հանեցի այդ կուլոնը և ինձ համար գնեցի Սուրբ Աստվածամոր գեղեցիկ կուլոնը և այն ընդմիշտ պարանոցիս պահելով սկսեցի պարբերաբար աղոթքներ անել: Փառք Աստծո ամեն բան արդեն անցյալում է, ամեն ինչ կարգին է և Սուրբ Մարիմաը ինձ օգնեց վերականգնվել: Նույնիսկ տարօրինակ ձայներն են հեռացել իմ գլխից…
