Ճիշտ մեկ տարի առաջ բաժանվեցի կնոջիցս,և հիմա փառք եմ տալիս Աստծուն,որ ճիշտ որոշում եմ ընդունել.Երբ իմանաք պատճա-
ռը,կհասկանաք ինձ․Ես վստահ եմ,որ ցանկացած վրիպում պետք է ենթարկվի մանրակրկիտ վերլուծության և ընկալվի որպես փորձ.
սխալվում են բոլորը, և դու,այդ թվում:Օրինակ կարող է ծառայել հետևյալ պատմությունը,ուղղակի հետևություններ արա և ի գիտու-
թյուն ընդունիր։
Այո, մարդը սխալ է թույլ տվել և այժմ ցավում է դրա համար, բայց միևնույն ժամանակ դա ինչ-որ բան սովորեցրեց նրան:Իհարկե, ու-
րիշի փորձը չի փոխարինի անձնական փորձին, բայց, այնուամենայնիվ, փորձեք հասկանալ, քանի որ մեսիջը իրականում շատ պարզ
է: Ահա մի տղամարդու պատմություն, ով լքել է իր կնոջը…<<Ուղիղ մեկ տարի առաջ ես հեռացա իմ կնոջից ։ Ես թողեցի նրան, քանի
որ ծանոթացա մի երիտասարդ և սեքսուալ աղջկա հետ, ով ինձ հաճույք էր պատճառում, ինչը վաղուց չէր անում իմ կինը:
Նա բառացիորեն տգեղացել էր, մարմինը ծածկվել էր ցելյուլիտով,նրա որովայնը կախվել էր…Կինս մոռացել էր կոսմետիկայի մասին,
դադարել էր հետևել մազերին և ես նկատեցի, որ նրանից ավելի հաճախ է քրտինքի հոտ գալիս: Նա դադարել էր տարրական բաներ
անել ՝ ներկել եղունգները, սափրել ոտքերը, կրծկալ հագնել, ինչի պատճառով նրա կուրծքը կախվել էր… Մի խոսքով ՝ այդ բոլոր բա-
ները շատ բացասաբար ազդեցին ինձ վրա ու ես հեռացա նրանից:Այսօր, ուղիղ մեկ տարի անց մեր բաժանվելուց հետո, ես հանդի-
պեցի իմ նախկին կնոջը ։
Ես չէի հավատում իմ աչքերին:Նա գեղեցիկ էր, խնամված, սեքսուալ մարմնով, բավականին անկեղծ զգեստ էր հագել: Ես հրաժար-
վում էի հավատալ դրան։Նա բոլորովին նման չէր երեք երեխաների (իմ երեխաների) մորը։ Ես խորապես մտածեցի, թե ինչ է իրակա-
նում տեղի ունեցել: Հավանաբար, երբ նա ինձ հետ էր, նա ժամանակ չուներ մարզադահլիճի համար, քանի որ ամբողջ ժամանակը
նա հատկացնում էր ինձ և մեր երեխաներին:Գուցե նա չէր հագնում կրծկալ պարզապես այն պատճառով, որ անհրաժեշտ էր շուտ
կերակրել երեխաներին:
Գուցե նա չէր սափրում իր ոտքերը և չէր հարդարում իր հոնքերը, քանի որ նա ստիպված էր եփել, լվանալ, մաքրել և այլն: Հիմա ես
կարծում եմ, որ գուցե նա, ըստ էության, երջանիկ էր: Չէ որ նա միշտ երազել էր մեծ ու ամուր ընտանիքի մասին, ձգտել ինչ-որ մեկի
մասին հոգ տանել ։ Գուցե նրա կյանքը գեղեցիկ էր, իսկ ես պարզապես չկարողացա դա գնահատել…Ես ուզում եմ ասել, միայն մեկ
բան:
Ես գիտեմ, թե ինչպիսին է իսկական տան կինը և ես բաց թողեցի նրան, կորցրեցի այն մարդուն, ով ինձ համար ամենամեծ երջան-
կությունն էր:Նա հանդիպեց մի մարդու, ով դադարեց վերաբերվել նրան որպես ծառայի և նրան ժամանակ տվեց, որպեսզի նա հոգ
տանի իր մասին: Հիմա շատ ուշ է ինչ-որ բան փոխել…>>:Ամեն անգամ, երբ դու մտածում ես, որ ինչ-որ մեկը արժանի չէ քեզ կամ չի
արդարացնում քո սպասելիքները, պարզապես նայիր քո մեջ և մտածիր, թե ինչ ես տալիս դրա փոխարեն