Մահացած երեխային դայակը հանձնել էր մորը, կարծես թե ոչինչ չի պատահել

Ժամանակակաից աշխարհում շատ տարածված է, երբ մայրերը հանուն կարիերայի երեխաներին թողնում են դայակի խնամքին:

Իհարկե, հրաշալի է, երբ նման դեպքերում հաջողվում է երեխայի խնամքն ու դաստիարակությունը վստահել տատիկներին, սակայն ոչ բոլորի բախտն է բերել այս առումով:

Ահա հենց նման դեպքերում էլ երեխայի ծնողները փնտրում են դայակ, որը չգիտես, թե ինչով կավարտվի:

Մարիսսա Թիթսորթը, որը երկու ամսական Բենսոնի դայակն էր, հայտնվել է բանտում փոքրիկի սպանության պատճառով:

Նա շատ դաժան է վերաբերվել երեխային, իսկ երբ վերջինս անշնչացել է, նա ձևացրել է, թե ոչինչ չի պատահել:

Դայակը հագցրել է երեխային ձմեռային կոմբինեզոն, պառկեցրել մանկասայլակի մեջ և ծածկել նրան՝ իբրև քնած է:

Պատկերացրեք, որ նրա խորամանկությունը «աշխատել է» ու մայրը միանգամից գլխի չէր ընկել, որ երեխան մահացած է: Եվ միայն երբ ցանկացել է փոքրիկին դնել բազմոցին, հասկացել է որ նա սառն է և չի շնչում:

Երեխայի մահվանից մի քանի օր անց պարզվել է, որ դայակին մեղադրանք է հարուցվել ուրիշ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:

Հիմա Բենսոնի ընտանիքը ակտիվ պայքարում է արդարադատության համար, որ մեղավորը պատժվի:

Ցավոք սրտի այսպիսի պատմությունները հազվադեպ չեն: Այդ պատճառով ցանկանում ենք տալ որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ լավ ու վստահելի դայակ գտնելու հարցում:

  • Դայակ փնտրեք խիստ անհարժեշտ լինելուց դեռ շատ ավելի վաղ, որ չշտապեք ընտրության հարցում:
  • Հետաքրքրվեք ծանոթների ու ընկերների շրջանակում, հնարավոր է նրանց մեջ լինի չափահաս մեկը, ով սիրով կստանձնի այդ դերը: Այսպես դուք կխուսափեք անծանոթի հետ նման լուրջ հարաբերությունից:
  • Եթե, ամեն դեպքում, դայակն անծանոթ է, ապա հետաքրքրվեք նրանով: Միգուցե հոգեկան հիվանդությոն ունենա կամ քրեական անցյալ, որը բանականաբար կփորձի թաքցնել:
  • Զրույցի ժամանակ ուշադրություն դարձրեք մանրուքներին. արդյոք քննադատո՞ւմ է իր նախկին գործատուներին, փորձո՞ւմ է լռել՝ թաքցնելով ինչ-որ բան, ուշացե՞լ է, թե՞ ոչ, ավելի շատ ցանկանում է ձեզ դուր գալ, քան երեխայի՞ն:
  • Փորձեք նախկին գործատուներից հետաքրքրվել նրա մասին:

Իհարկե, դժվար է խուսափել բոլոր վտանգներից, սակայն այս դեպքում հարկավոր է զգոն լինել ու հետևողական, քանի որ մինչ դուք աշխատում եք, դայակն է ձեր երեխայի պատասխանատուն:

Աղբյուր՝ Hayinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS