54 տարեկանում վախճանվել է մեքսիկացի դերասանուհի Էդիթ Գոնսալեսը, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Դերասանուհու մոտ 3 տարի առաջ ձվարանների քաղցկեղ էր հայտնաբերվել:
2017թ.-ին դերասանուհին հայտնել էր, որ հիվանդությունը նահանջել է, սակայն այս տարի այն կրկնվել էր:
Գոնսալեսը խաղացել է մի շարք հեռուստսերիալներում, այդ թվում՝«Հարուստները նույնպես արտասվում են», «Վայրի վարդը», «Դոնյա Բարբարա» և այլն: