Մահվանից 4 օր հետո հնդկուհին տուն է վերադարձել

Հնդկաստանի Փունջաբ նահանգի Պատիալա քաղաքում բնակվող 26-ամյա Նաինան տնից դուրս էր եկել դեկտեմբերի 8-ին և չէր վերադարձել:Նրա անհետանալուց 3 օր անց նույն քաղաքում երիտասարդ կնոջ այլանդակված մարմին են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը:

Ոստիկանությունը կարծել է, որ Նաինան սպանվել է այն մարդու կողմից, ում հետ փախել էր:

Նրա մարմինը գտել էին դաշտում: Դիահերձումը հաստատել է, որ կնոջը խեղդամահ են արել:

Նաինայի ընտանիքը նույնպես հաստատել է, որ դա իրենց դստեր մարմինն է, այնուհետև կատարվել է դիակիզման արարողությունը:

Դրանից 4 օր անց աղջիկը ողջ և առողջ տուն է վերադարձել այն մարդու ուղեկցությամբ, որի հետ մեկնել էր:

Ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսում՝ պարզելու համար, թե ով է եղել մահացած կինը, որի մարմինն այրել են:

Blognews.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS