«Մամա»` աշխարհի ամենակարևոր բառը… Հետաքրքիր փաստեր

«Թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ» , — ասել է Ավ. Իսահակյանը: Յուրաքանչյուր մարդու համար աշխարհում ամենակարևոր էակը մայրն է: Մեր կյանքում արտաբերած եթե ոչ ամենաառաջին, ապա գոնե երկրորդ բառը հենց «մամա»-ն է եղել:

Մեր կյանքում արտաբերած եթե ոչ ամենաառաջին, ապա գոնե երկրորդ բառը հենց «մամա»-ն է եղել: Մենք ամեն օր արտասանում ենք ենք այս բառը, երբ նրա  օգնության կարիքն ունենք, երբ մայրիկին որևէ բան ենք ուզում ասել,երբ տխուր ենք, երբ ցավ ենք զգում, և ուղղակի, հենց այնպես… Մայրիկը մեր կյանքի ամենաբարի, ամենաքնքուշ, ամենանուրբ ու ամնահոգատար մարդն է, ով միշտ մեզ հետ է, պատրաստ է լսել մեզ համբերությամբ, դիմանալ մեր չարաճճիություններին, երբեմն էլ բարկանալ, բայց իհարկե` անչափ սիրելով:

Իսկ մի՞թե միայն մենք ենք մորը մայր ասում:

Մայր -ը բնիկ  հայերեն բառ է: Հնդեվրոպական  նախալեզվի mater ձևից է: Այս նույն ձևից են ռուսերեն`  мать , անգլերեն` mother , հին հնդկերեն` mater, իսպաներեն` madre,  ֆրանսերեն` mere, գերմաներեն`  Mutter  բառերը եւ այլն: Այս բոլորը`«մայր» նշանակությամբ:

Ինչպես տեսնում ենք, բոլոր հնդեվրոպացիները մի <<մորից>>  են ծնվել, մայրը բոլորի համար էլ մայր է:

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS