Ես ավտո տնակի պատն էի ներկում, իսկ երեք ամյա աղջիկս նկա րում էր գունա վոր կավիճներով: Եվ հանկարծ նա ասաց. «Ես այնքան ուրախ եմ, որ Աստված հենց քեզ է իմ մայրիկը դարձրել»: Ես պատրաստ չէի նման բանի և հարցրեցի. «Ի՞նչ»: Այս անգամ աղջիկս մի փոքր շփոթվեց և ասաց.
«Ես ուրախ եմ, որ դու Աստծո կողմից տրված մայրիկս ես»:
Աչքերս լցվեցին այդ խոս քերից հետո: Հետո աղջ իկս սկսեց Աստծուն շնորհակալո ւթյուն հայ տնել, նրա համար, ինչ ունի:Արցունքներս հուզմունքից խեղդում էին ինձ,ես ապշած էի,թե ինչպես է նրա փոքրիկ սրտիկում այդքան շնորհակալություն տեղավորվել:Նա չի սիրում բարձրաձայան աղոթել,նույնիսկ եթե քաղցրավենիք էինք խոստա-նում, նա հրաժարվում էր այդպես անել: Ապշեց նող էր այն, որ նրա սր տում տեղ էին գտել այնպիսի հասկացութ-յուններ, ինչպիսիք էին Աստված, սեր և շնորհակալություն…
«Շնոր հակալ եմ, Աննա, — ասացի ես՝ ժպտալով: — Ես շատ-շատ ուրախ եմ, որ Աստված ինձ քո պես դուստրիկ է տվել:» Ես կգր կեի նրան, եթե ձեռքերս ներկոտ չլինեին: Ես արդեն կար ծեցի, որ խոսակցո ւթյունը ավարտվել է, երբ աղ ջիկս մի հարց էլ տվեց…
«Մայրիկ, դու ինձ Ստիպված ես եղել եր կա՞ր սպասել,»-ասաց Աննան: Ես այդ պատո ւթյունը նրան հազար ան-գամ եմ պատմել, բայց նա ուզեց կրկին լսել այն: Ես մոտեցա նրան. «Այո, փոքրիկս: Ես Աստծուն նորից և նորից խնդրում էի, բայց նա երկար ինձ փոքրիկ չէր տալիս:Իսկ հետո,երբ ես ու հայրս իմացանք, որ դու իմ փորիկի մեջ ես, մենք աննկարագրելի երջանիկ էինք»:
«Իսկ դու գիտե՞ս, թե Աստված ինչու քեզ այդքան երկար չէր տալիս երեխա»,-հարցրեց աղջիկս:
«Ոչ, փոքրիկս, չգիտեմ»,- մոլորված պատասխանեցի:
«Իսկ ես գիտեմ…նա ինձ էր ստեղծում»:
Ես նայեցի նրա խորը երկնագույն աչքերի մեջ, որոնք ուղղակի անիրական էին ինձ թվում, նրա ալիքավոր ոսկե-գույն վարսերի միջով անց նում էին արևի շողեր: Նրա պատասխանը լիովին բավա րար էր: Այդ խոսքի մեջ այն-քան իմաստ կար: Նայելով նրան՝ ես հասկացա, որ այս երեխան իսկապես շատ երկար ժամանակ քնել է Աստծո թևի տակ, կարծես երկինքը չի ցանկացել բաց թողնել նրան:
Սա ես գրում եմ բոլոր նրանց համար, ովքեր վաղուց են աղոթում՝ խնդրելով Աստծուն, որ իրենց փոքրիկ պար-գևի: Գրում եմ նրանց համար, ովքեր հույսը կորցրել են: Խնդրում եմ ձեզ, հուսաթափ մի եղեք: Նա լսում է ձեր աղոթքները: Պարզապես նա դեռ ստեղծում է ձեր փոքրիկին…