Մայիսի 2-ի աստղագուշակ․ Երկվորյակներ՝ հաջող, հագեցած և անսովոր օր է Ձեզ սպասվում․․․

Մայիսի 2-ի աստղագուշակ․ Երկվորյակներ՝ հաջող, հագեցած և անսովոր օր է Ձեզ սպասվում․․․

ԽՈՅ 

Դուք սովորականից ավելի տպավորվող, զգայուն և խոցելի կլինեք: Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակ-ներից ու լարված զրույցներից: Արժե սահմանափակել շփումներն այն մարդկանց հետ, որոնք հանում են ձեզ հա-վասարակշռությունից, նյարդայնացնում և պրովոկացիայի են ենթարկում: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի կանցնի:Հնարավոր են հանդիպումներ, որոնց համար ուրախ կլինեք: Որոշ Խոյեր կծանոթանան անսովոր մարդկանց հետ, նրանցից շատ հետաքրքիր բաներ կիմանան: Ստեղծագործ պոտենցիալը շատ բարձր կլինի, լավ գաղափարների պակաս չի լինի:

ՑՈՒԼ 

Դուք շատ բանի կհասնեք, եթե ձեր ուժերի վրա հույս դնեք: Հիմա լավ է ինքնուրույն գործեք, երբ պայմանները թույլ են տալիս դա և ոչ ոքից օգնություն չակնկալեք: Չեն բացառվում տարաձայնություններն ընկերների ու լավ ծանոթների հետ: Ժամանակի հետ դուք փոխհամաձայնության կհասնեք, իսկ հիմա կարևոր է բարեհամբույր լինել և իրար չնեղացնել:Օրը հարմար է սովորելու համար: Դուք արագ կմտապահեք նորը, շատ բաներով կհե-տաքրքրվեք, կաշխատեք ցանկացած հնարավորություն օգտագործել օգտակար տեղեկատվություն ստանալու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հաջող, հագեցած և անսովոր օր է: Իրադարձություններ տեղի կունենան, որոնք կխախտեն ձեր կյանքի սովորա-կան ընթացքը, կստիպեն նորովի նայել նրան, ինչը նախկինում սովորական, ակնհայտ և ճիշտ էր թվում: Շատ Երկվորյակներ լրիվ նոր հետաքրքրություններ ձեռք կբերեն:Չի բացառվում՝ ուզենաք փոխել գործունեության ո-լորտը: Հազիվ թե ընտրված ճանապարհին լուրջ դժվարություններ առաջանան: Դուք արագ կսովորեք, հեշտութ-յամբ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք կկիսվեն օգտակար փորձով, շատ բաներում կօգնեն:

ԽԵՑԳԵՏԻՆ

Ամենաթեթև օրը չէ, բայց այն շատ վատն անվանել էլ չի կարելի: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, ան-կախ նրանից, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Կշռադատված որոշումները կօգնեն հրաշալի արդյունք-ների հասնել, իսկ երբեմն էլ հաղթել շատ ուժեղ մրցակիցներին:Արժե զգույշ լինել քիչ ծանոթ մարդկանց հետ: Մի շտապեք նրանց հայտնել ձեր գաղտնիքները: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը քննարկե-լու և լուծելու համար: Որոշ Խեցգետիններ կհասկանան՝ ինչպես տնօրինել եղած գումարը: Մյուսներն էլ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը:

ԱՌՅՈՒԾ 

Օրվա առաջին կեսը հարմար է կարևոր զրույցների համար:Դուք շրջապատողներին լավ կհասկանաք, հեշտութ-յամբ կկռահեք նրանց ցանկությունները, մտադրություններն ու ծրագրերը: Կկարողանաք մոտեցում գտնել նույ-նիսկ նրանց, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Առյուծները կաշխատեն օգնել նրանց, ով-քեր բարդ իրավիճակում են հայտնվել: Շրջապատողները դա կգնահատեն:Ավելի ուշ նոր գործերի համար բարե-նպաստ ժամանակ կգա: Կարող եք ստանձնել համարձակ ծրագրերի իրագործումը: Շատ բան նույնիսկ ավելի հեշտ կստացվի, քան մտածում էիք: Դուք հնարավորություն կունենաք անսպասելի կիրառում գտնել ձեր գիտե-լիքներին ու տաղանդներին:

ԿՈՒՅՍ

Ուշադիր եղեք և աշխատեք իրատեսորեն նայել ամեն ինչին: Հիմա դուք հակված կլինեք ամպերում սավառնել, երբեմն կարհամարհեք ակնհայտ փաստերը: Որոշ Կույսերի շրջապատողները լավ խորհուրդներ կտան, բայց նշանի ներկայացուցիչները հազվադեպ կհետևեն դրանց: Բայց եթե նույնիսկ սխալներ անեք, դրանք կկարողա-նաք արագ ուղղել:Շատ կարևոր կլինի խառնաշփոթից խուսափելը: Երբեմն ավելի հեշտ ու արդյունավետ է ա-վելի վաղ կազմած ծրագրին հետևելը: Աշխատեք նոր գործեր չստանձնել, քանի դեռ չեք ավարտել այն, ինչ ավելի շուտ եք սկսել:

ԿՇԵՌՔ

Օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի:Հատկապես նշանակալի հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ հնարամտության և ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Շատ Կշեռքների կօգնի մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը:Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի, ավելի հարմար է հանգստանալու և ուժե-րը վե-րականգնելու, քան կարևոր գործերի համար: Ցանկալի չէ ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնք իրենց անբարեհամբույր են պահում, քննադատում են ձեզ, վիրավորական նկատողություններ են անում: Հաճելի ընկե-րախումբ գտեք և տրամադրությունն անմիջապես կլավանա:

ԿԱՐԻՃ 

Գործերը հենց առավոտվանից ստանձնեք: Օրը լավ կդասավորվի, եթե այն նվիրեք օգտակար զբաղմունքներին, ժամանակն էլ դատարկ բաների վրա չվատնեք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, դուք արագ կը-մտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Որոշ Կարիճներ ստեղծագործաբար կտրամադրվեն, անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին:Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը,երբեմն ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանա-վորվելը: Աշխատեք խուսափել երկարատև վեճերից, քանի որ դրանցից օգուտ քիչ կլինի: Հաճախ ավելի օգտա-կար կլինի զիջումների գնալը, քան սեփական ճշմարտացիությունն ապացուցելը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Օրը անսպասելի իրադարձություններ, անակնկալներ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հավա-նական են հաջող զուգադիպություններ, որոնք նշանի ներկայացուցիչներին հետաքրքիր մտքեր կտան: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին. այս անգամ կկարողանաք իրագործել դրանք: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Նրանց հետ շփում-ները շատ հաճելի կլինեն, զրույցի համար էլ հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Ընկերները անպայման ինչ-որ հե-տաքրքիր բան կառաջարկեն, և դուք այն մերժել չեք ուզենա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Բարենպաստ, թեթև ու հաջող օր է: Այն հարմար է շփումների համար, դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթնե-րի հետ, առանց դժվարության ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ հաճախ էիք վիճում: Կարող եք քննարկել բարդ թեմաները՝ խուսափելով վեճերից ու փոխադարձ դժգոհություններից:Չեն բացառվում հան-դի-պումները, որոնք սիրային շարունակություն կստանան: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մո-տեցում պահանջող գործերում: Հաճախ ստիպված պիտի լինեք իմպրովիզներ ու փորձարկումներ անել, և դա ձեզ դուր կգա: Ձեզ կհաջողվի սովորական բաները լրիվ այլ լույսի ներքո տեսնել:

ՋՐՀՈՍ 

Օրը հաջող կդասավորվի, եթե պահպանեք հոգեկան հավասարակշռությունը, հույզերին էլ չտրվեք: Կշռադատ-ված որոշումները հաճախ ճիշտ կլինեն, իսկ ահա նույնը չես կարող ասել պահի ազդեցության տակ ընդունված-ների մասին: Համախոհներին ուշադիր ընտրեք: Չարժե վստահել նրանց, ովքեր նախկինում արդեն հուսախաբ են արել ձեզ, նույնսիկ եթե այդ մարդիկ խոստանում են, որ իրենց սխալները չեն կրկնի:Լավ է չշտապեք գնումնե-րի հարցում: Իրերը, որոնք ձեզ հիմա անհրաժեշտ են թվում կամ էլ օգտակար, ամենայն հավանականությամբ, այդպես էլ երբևիցե պետք չեն գալու: Իսկ ահա դրանք ձեռք բերելու համար քիչ գումար չեք ծախսի:

ՁԿՆԵՐ

Հաջող օր է, որը հարմար է շատ, այդ թվում՝ բարդ հարցերը լուծելու համար; Ձեր խորաթափանցությունը հա-ճախ կզարմացնի շրջապատողներին, նրանց համարյա գերբնական կթվա: Դուք ոչ միայն մանրուքները կնկա-տեք, որոնց ուրիշները ուշադրություն չեն դարձրել, այլև ձեր դիտումներից ճիշտ եզրակացություններ կանեք: Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Շատ Ձկներ կկռահեն ուրիշների գաղտնիքները, բայց իրենց շատ նրբանկատ կպահեն, չեն հիաս-թափեցնի նրանց, ովքեր հավատացել, վստահել են իրենց:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS