Մայիսի 24-ի աստղագուշակ․ Աղեղնավորներ՝ Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ է խոստանում․․․
ԽՈՅ
Վառ, հագեցած օր է, որը լի կլինի նոր հնարավորո ւթյուններով, ուրա խացնող հաջող զուգադիպո ւթյուններով: Շատերին դուր կգան և՛ ձեր գաղափարները, և՛ գործերին ձեր մոտեցումը: Եթե աջակցության կարիք ունենաք, անպայման կստանաք այն:Որոշ Խոյեր կկարողանան համագործակցության մասին պայմանավորվել մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված:Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք շատերի վրա լավ տպավո-րություն կթողնեք,մարդիկ միանգամից կնկատեն ձեր լավա գույն որակները:Չի բացառվում ռոմանտիկ պատ-մութ-յան սկիզբը: Նոր հարաբերությունները արագ կզարգանան, և դա ձեզ շատ կուրախացնի:
ՑՈՒԼ
Օրը բազում հետաքրքիր գործեր ու նոր առաջադրանքներ կբերի: Ձեռքերը ծալած նստելու և ձանձրանալու ժա-մանակ հաստատ չի լինելու: Շատ Ցուլեր պիտի վերադառնան այն հարցերին, որոնք վաղուց լուծած էին համա-րում: Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը,քանի որ բարկությունը վատ խորհրդատու կլինի:Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը,բայց դուք բոլոր դեպքերում կաշխատեք յուրաքանչյու-րին մոտեցում գտնել, և դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտից: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում սիրային տարվածությունը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Մի շտապեք: Օրը հարմար է հանգստի համար և հնարավորություն կտա ժամանակավորապես շեղվել լուրջ մը-տորումներից: Զվարճալի միջոցառումների այցելելու, հետաքրքիր վայրերում լինելու շանս կլինի: Պայմանների փոփոխությունը ձեզ օգուտ կտա, կոգեշնչի:Օրվա վերջին շատ Երկվորյակներ ծրագրեր կունենան, որոնց իրա-գործմանը կուզենան անհապաղ անցնել: Բայց նախևառաջ պետք է ուսումնասիրեք իրավիճակը, քանի որ հնա-րավոր է պայմանները հիմա բարենպաստ չեն, և ճիշտը մի փոքր սպասելն է:
ԽԵՑԳԵՏԻՆ
Օրը հանգիստ կսկսվի:Նրա առաջին կեսը հրաշալի է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Որոշ Խեց-գետիններ կհասկանան՝ ինչպես լուծել նախկինում փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Ավելի ուշ նոր առա-ջադրանքներ կհայտնվեն, որոնց թվում կլինեն բավականին բարդերը: Դուք դժվարությունների հետ մենակ չեք մնա, կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել:Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը, մի փոքր սպասեք: Սպոնտան գնումները կարող են անհաջող լինել, իսկ չմտածված ներդրումները հազիվ թե արդարացնեն ձեր ակնկալիքները:
ԱՌՅՈՒԾ
Հրաշալի օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց ուզում եք հետաքրքրել ձեր գաղափարներով ու ծրա-գրե-րով: Ձեզ հատուկ ոգեշնչվածությունն ու հաջողության հանդեպ վստահո ւթյունը ոչ ոքի անտար բեր չեն թողնի: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ ընկերական կամ սիրային բնույթ կստանան: Որոշ Առյուծներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել: Նման հանդիպում-ները ոչ միայն երկար կհիշվեն, այլև ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Չի բացառ վում՝ հաս կանաք, որ նույ-նիսկ ամենահամարձակ ծրագրերը կարելի է իրագործել, եթե հավատաք ձեզ ու չհանձնվեք:
ԿՈՒՅՍ
Ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, բայց օրը վատը չի լինի, եթե դատարկ բաների պատճառով չբարկանաք, չհուզ-վեք ու չտագնապեք: Երբեմն չի հաջողվի խուսափել վեճերից: Նույնիսկ այն մարդիկ, որոնց աջակցության վրա սովոր եք հույս դնել, հիմա կարող են կասկածել ձեր տեսակետի ճշմարտացիության վրա: Բայց սուր կոնֆլիկտ-ներից կհաջողվի խուսափել: Բնատուր նրբանկատությունը կօգնի ձեզ ոչ ոքի չվիրավորել, լավ հարաբերություն-ներ պահ պանել բոլորի հետ: Հավա նական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորո ւթյուններ՝ կապված հարազատների հետ: Մտերիմների հաջողությունները ձեզ ավելի շատ կուրախացնեն, քան սեփական ձեռքբերումները:
ԿՇԵՌՔ
Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր: Մտերիմների հետ անհասկացողություն առաջ կգա, երբեմն դժվա-րությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ սովորաբար հաշտ էիք: Խոսքը լուրջ կոն ֆլիկտների մասին չի լինի, դրանց համար առիթներ չեն լինի: Բայց տրամադրությունը կարող է փչանալ:Ժամանակի ընթաց-քում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից արդյունավետ ու հե-տաքրքիր կանցնի: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն: Դուք կաշխատեք դրանցից ոչ մե-կը բաց չթողնել: Շատ Կշեռքների կօգնեն փորձված համախոհներն ու հին ընկերները:
ԿԱՐԻՃ
Այսօր հազիվ թե կարողանաք ամբողջովին խուսափել տհաճ պահերից: Դուք հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Որոշ Կարիճ ներ բացի այդ սենտիմենտալ կդառ նան, ինչը երբեմն կխանգարի նրանց ճիշտ որոշումներ ընդունել: Աշխատեք եզրակացությունների հարցում չշտապել, չմտածված ծրագրերով չկիսվել:Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի այն գործերի վրա կենտրոնանալը, որոնք եր կար ժամա նակ հե-տա-ձգում էիք: Այս անգամ ամեն ինչից գլուխ կհանեք, անհրաժեշտ արդյունքի կհասնեք: Կարող են հաջողութ-յամբ լուծվել կազմակերպչական հարցերը: Պետկազմակերպություններին դիմած Կարիճները կստանան սպաս-ված պատասխանը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Բարենպաստ օր է: Այն նոր ծանոթություններ ու հետաքրքիր հանդիպումներ է խոստանում և հնարավորություն կտա ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ նախկինում հաշտ չէիք: Հնարավորություն կունենաք ամրա-պնդել գոյություն ունեցող գործնական կապերն ու նոր գործընկերներ գտնել: Հաճախ ձեր հաջողությունը կախ-ված կլինի բարդ բնավորությամբ մարդկանց մոտեցում գտնելու ունակությունից: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում հետ և ինչի մասին արժե զրուցել:Օրվա երկրորդ կեսը հա ջող զուգադիպո ւթյուններ, անս պասելի իրադար-ձություններ է խոստանում, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Շատ բարենպաստ ժամանակ է սիրային հա-րաբերությունների տեսանկյունից: Սիրահար վածներին հաճելի անակնկալներ են սպասվում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Օրը հազիվ թե առանց ապրումների անցնի: Շատ Այծեղջյուրների ավելի շատ կանհանգստացնեն ոչ այնքան ի-րենց սեփական գործերը, որքան խնդիրները, որոնց բախվել են մտերիմները: Ձեր օգնության կարիքը կունենան մարդիկ, որոնք ժամանակին կարևոր ծառայություններ են մատուցել ձեզ, աջակցել են դժվար պահին: Հազիվ թե ուզենաք նրանց խնդրանքներին մերժումով պատասխանել:Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստա-նում և շահավետ գործարքներ կնքելու շանս կտա: Հարմար ժամանակ է աշխատանքի և բիզնեսի հետ կապված կարևոր հարցերի շուրջ մտորելու համար: Դուք իրատես կլինեք, պատրանքներ չեք կառուցի, այդ իսկ պատճա-ռով ճիշտ եզրահանգումների կգաք:
ՋՐՀՈՍ
Օրը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի, բայց մի թերություն կունենա՝ հուզական դաշտն անկայուն կլի-նի, հաճախ դատարկ բաների պատճառով կանհանգստանաք, շատ բան սրտին մոտ կընդունեք:Լավ է, եթե կող-քին լինի մեկը, որն ունակ կլինի ուրախացնել և առույգացնել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը:Շատ գոր-ծերում հաջողությունների հասնելու շանս կունենաք, ընդ որում՝ նաև շատ բարդ, նախկինում համարյա անհույս թվացող գործերում: Դա ինքն իրեն չի ստացվի, այնպես որ՝ համառ ու հնարամիտ եղեք: Հաճախ ամենահամար-ձակ գաղափարները ամենահաջողը կլինեն, իսկ զգույշ գործողություններն անհրաժեշտ արդյունքները չեն տա:
ՁԿՆԵՐ
Բարենպաստ օր է: Նրա առաջին կեսը հարմար է ինքնուրույն գործողությունների համար: Հազիվ թե ինչ-որ բան խան գարի ձեզ հասնել դրված նպատակ ներին: Լավ հասկ անալով, թե ինչի եք ձգտում՝ դուք դա տարկ բաների վրա չեք շեղվի և ժամա նակը զուր չեք վատնի: Աշխա տեք չհոգնել. հան գստի ոչ մեծ դադարը ձեզ չի խանգարի: Ավելի ուշ կգա համախոհների հետ շփումների համար հարմար ժամանակը: Կարող եք պայմանավորվել համա-տեղ գործողությունների մասին՝ խուսափելով տարաձայնո ւթյուններից ու վեճերից: Ձեր գաղա փարները դուր կգան մարդկանց, որոնք սովորաբար քննադատորեն են տրա մադրված ու ամեն ինչ սրերով են ընդունում: