Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մայրապետյանի ձերբակալությունը սրտովս է մի ուրիշ ձևի: Քոչարյանի ժամանակներից սկսած՝ հին Երևանի ոչնչացման մեջ մեծ դեր ունի այս մարդը: Մայրաքաղաքի կենտրոնի հնաբույր, հին Երևանի պատկերը ձևավորող-ներկայացնող կառույցների փոխարեն` մեկը մյուսից դեգեներատ շենքեր կառուցողն է նա:
…2000թ-ին (լավ չեմ հիշում), կարծեմ Վազգեն Սարգսյան փողոցում էր, մի գեղեցիկ շենք էին քանդում՝ կարմրավուն աղյուսից: Կանգնեցի, գոռգոռացի, հետո զանգեցի քաղաքաշինության նախարարություն, Ճարտարապետների միություն, գրեցի… Օգուտն այն եղավ, որ հաջորդ օրն աղմուկ բարձրացավ, ճարտարապետներ խոսեցին, և որպեսզի այդ աղմուկը դադարի, Նարեկ Սարգսյանն այդ քարերը համարակալելու որոշում կայացրեց: Մինչև հիմա աչքիս առաջ են կարմիր աղյուսները՝ սպիտակ կավիճով համարակալած` 252, 253, 254… Որտե՞ղ են այդ քարերը: Այնքա՜ն կենդանի էին:
Նարեկ Սարգսյանին էլ բռնեք, իսկ Քոչարյանը պիտի վերադառնա իր արժանի տեղը»: