Մայրը ընդամենը մի քանի րոպեյով մենակ թողեց հիվանդ երեխային․ Երբ վերադարձավ պալատ, մի անսպա-սելի տեսարանի ականատես եղավ․․․
Ինչպես ասում են, ուրիշի երեխաներ չեն լինում: Անհնար է անտարբեր անցնել լացող՝ թեկուզ անծանոթ երեխա-յի կողքով: Այս պատմությունը տեղի է ունեցել ամերիկյան նահանգներից մեկում:Սլեյդ Թոմփսոնն ընդամենը 5 տարեկան էր:Ցավոք, փոքրիկը հաճախ էր հայտնվում վիրահատական սեղանին:Երբ Սլեյդն արթնացավ նարկո-զից հետո, սկսեց հայացքով փնտրել մորը: Չգտնելով նրան՝ տղան վախեցավ և սկսեց արտասվել:
Երեխայի լացը լսեց Էննի Հագեր անունով բուժքույրը: Նա ներս վազեց և հարցրեց փոքրիկին, թե ինչու է վեր-ջինս արտասվում: Սլեյդը պատմեց, որ վախեցած է և խնդրեց բուժքրոջը գրկել իրեն:Էննին պառկեց երեխայի կողքին և ամուր գրկեց տղային: Կարճ ժամանակ անց երեխան հանգստացավ և քնեց:
Մի քանի րոպե անց Սլեյդի մայրը եկավ պալատ և տեսավ այդ գեղեցիկ տեսարանը: Նա հասցրեց լուսանկարել նրանց:Հիվանդանոցից դուրս գրվելու օրը Սլեյդը Էննիին ծաղկեփունջ նվիրեց և շնորհակալություն հայտնեց ցուցաբերած բարության համար: Աղջիկը չկարողացավ զսպել հուզմունքը…նա ուղղակի ասաց.
-Բարությունը գին չունի, էլ ինչու՞ չնվիրենք այն մարդկանց…