EnterTrain-ի այս պատմության հերոսուհու անունը Յամիլ Ջեքսոն է: Նրա որդին՝ Զախարին, ժամկետից 12 շաբաթ շուտ ծնվեց: Նա ընդամենը 1200 գ. էր կշռում, տեղափոխվեց վաղածին երեխաների բաժանմունք: Յամիլն օրեր շարունակ նստում էր փոքրիկի օրորոցի մոտ, բայց գիշերները բժիշկները նրան տուն էին ուղարկում…
Ամեն անգամ գնալիս Յամիլը վախենում էր, որ կվերադառնա և իր փոքրիկին ողջ չի գտնի: Յամիլը թևաթափ չեղավ: Նա շատ էր լաց լինում, մտահոգվում, բայց լավագույնի հույս ուներ: Նա մի հրաշալի միջոց հորինեց… Տուն գնալով՝ զբաղվում էր տնայն գործերով, ուտելիք էր պատրաստում, սպասքն էր լվանում:
Նա ամբողջ ժամանակ մտածում էր հիվանդասենյակում թողած երեխայի մասին: Մի անգամ նրա հայացքն ընկավ սովորական ռետինե ձեռնոցներին… Եվ լավ միտք հղացավ: Յամիլը սովորական կտորե ձեռնոցի մեջ կտավատի սերմեր լցրեց ու հաջորդ օրը հիվանդանոց տարավ:
Մինչ նստած էր որդու կողքին, ձեռնոցն իր մարմնի մոտ էր պահում: Գործվածքը ներծծում էր նրա բույրը, իսկ ձեռնոցի միջի սերմերը տաքանում էին: Գիշերը տուն գնալուց առաջ նա փոքրիկին ծածկում էր ձեռնոցով: Հաջորդ օրը բուժքույրերը Յամիլին ասացին, որ նրա երեխան անխռով քնել էր, խնդիրներ չէր ունեցել սրտխփոցի և շնչառության հետ կապված:
Դրանից հետո կինը ձեռնոցն ամեն գիշեր թողնում էր երեխայի մոտ: Բուժքույրերը Յամիլին խնդրեցին մյուս մայրերի համար էլ նույնպիսի ձեռնոցներ պատրաստել: Նա իր ձեռքով տարբեր գործվածքներով ավելի քան 100 մոդելի ձեռնոց կարեց և տարավ մայրերի համար, ովքեր նույն ծանր փորձության միջով էին անցնում:
Հրաշք-ձեռնոցներն իսկական փրկություն էին… Հիմա Յամիլն ընկերություն ունի, որը վաղածին երեխաների համար հատուկ ձեռնոցներ է պատրաստում ու վաճառում: Նրա որդին արդեն դեռահաս է: Նա շատ է հպարտանում իր մորով: Այդ ձեռնոցներն օգնում են հազարավոր մայրերի ողջ աշխարհում: