Մայրը լուսանկարեց դաշտում երեխաներին․ Երեկոյան նկարները դիտելիս հասկացավ, որ երեխաները փրկվել են անդառնալի մահից․․․
Կյանքում լինում են այնպիսի դեպքեր, երբ այգում սովորական զբոսանքը կարող է ունենալ լուրջ հետևանքներ…Ավստրալիացի երիտասարդ մայրիկն իր երեխաների հետ որոշեց զբոսնել այգում: Արևոտ տաք օր էր: Ինչ-որ պահի աղջիկն ու տղան սկսեցին բռնոցի խաղալ:
Մայրը մնաց հետևում և որոշեց երեխա ներին լո ւսանկարել գեղեցիկ կանաչ ֆոնի վրա:Ընտանիքը ևս 2 ժամ զբոսնեց և տուն վերադարձավ: Արդեն երեկոյան կինը որոշեց ամուսնուն ցույց տալ լուսանկարները, և նրանք տեսան մի բան, ինչն իրենց զրկեց խոսելու ունակությունից:
Նկարներից մեկի վրա որդու ոտքերի մոտ տարօրինակ մի բան տեսան: Մեծացնելով նկարը՝ պարզեցին,որ հենց երեխայի ոտքերի մոտ օձ է եղել: Մի սխալ շարժում, և խայթոցն անխուսափելի կլիներ:Հաջորդ օրը ընտանիքի հայրը գնաց պրոֆեսիոնալ օձագետի մոտ:
Վերջինս ասաց, որ դա արևելյան շագանակագույն օձ էր: Ինչպես նշեց պրոֆեսիոնալը, օձը երբեք առաջինը չի հարձակվում, բայց եթե տղան պատահաբար կանգներ պոչին, ապա կհաջորդեր թունավոր խայթոցը: