Մայրը լուսանկարեց երեխաներին, իսկ երեկոյան հասկացավ որ նրանք մահից են պրծել

Կյանքում լինում են այնպիսի դեպքեր, երբ այգում սովորական զբոսանքը կարող է ունենալ լուրջ հետևանքներ…

Ավստրալիացի երիտասարդ մայրիկն իր երեխաների հետ որոշեց զբոսնել այգում: Արևոտ տաք օր էր: Ինչ-որ պահի աղջիկն ու տղան սկսեցին բռնոցի խաղալ: Մայրը մնաց հետևում և որոշեց երեխաներին լուսանկարել գեղեցիկ կանաչ ֆոնի վրա:

Ընտանիքը ևս 2 ժամ զբոսնեց և տուն վերադարձավ: Արդեն երեկոյան կինը որոշեց ամուսնուն ցույց տալ լուսանկարները, և նրանք տեսան մի բան, ինչն իրենց զրկեց խոսելու ունակությունից: Նկարներից մեկի վրա որդու ոտքերի մոտ տարօրինակ մի բան տեսան: Մեծացնելով նկարը՝ պարզեցին, որ հենց երեխայի ոտքերի մոտ օձ է եղել: Մի սխալ շարժում, և խայթոցն անխուսափելի կլիներ:

Հաջորդ օրը ընտանիքի հայրը գնաց պրոֆեսիոնալ օձագետի մոտ: Վերջինս ասաց, որ դա արևելյան շագանակագույն օձ էր: Ինչպես նշեց պրոֆեսիոնալը, օձը երբեք առաջինը չի հարձակվում, բայց եթե տղան պատահաբար կանգներ պոչին, ապա կհաջորդեր թունավոր խայթոցը:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS