Կինը նույնիսկ չէր մտածում, որ շուտով իր աշխարհը մեծապես կփոխվի:Համաձայնվելով օգնել հարևանուհուն, որին նախկինում գրեթե չէր ճանաչում՝ Տիշան շուտով հայտնի դարձավ ամբողջ աշխարհում:
Նախկինում Տիշան և իր հարևանուհին՝ Օդրին, քիչ էին շփվում:
Նրանցից ամեն մեկն իր գործերն ուներ:Սակայն երբ Օդրիին պետք եղավ շտապ հիվանդանոցում պառկել, նա Տիշային խնդրեց օգնել:
Բազմազավակ մայրը ոչ մի վատ բան չէր կասկածում՝ համաձայնվելով գիշերը մնալ 3 օտար երեխաների կողքին:
Բայց առավոտյան երեխաների մայրը տուն վերադարձավ մեծ ցավով:Բժիշկներն Օդրիին քաղցկեղ էին ախտորոշել:
Այդ ժամանակից Օդրին և Տիշան շատ մտերիմ ընկերուհիներ դարձան:
Տիշան ամեն ինչում աջակցում էր Օդրիին:Ցավոք, շուտով պարզ դարձավ՝ Օդրիի օրերը հաշված են:
Կինը գիտեր որ անխուսափելի մահվան է դատապարտված:
Նրան ամենից շատ մտահոգում էր ոչ թե իր, այլ երեխաների ճակատագիրը:
Եվ իր վերջին ցանկությունը հայտնելիս Օդրին Տիշային և նրա ամուսնուն խնդրեց դառնալ իր երեխաների խնամակալները:
Օդրիի մահից հետո Բոշեմինները որդեգրեցին նրա բոլոր երեխաներին:
Նրանց տանը, որտեղ 7 մարդ էր ապրում, արդեն ասեղ գցելու տեղ չկար:
Այդուհանդերձ, Տիշայի ընտանիքը որբերին շատ սիրալիր ընդունեց:
Մորը կարոտող երեխաները, տեսնելով, թե իրենց ինչպես են վերաբերվում, արագ հարմարվեցին:
Տեղի փոքրությունը չէր վրդովեցում մեծ ընտանիքին:
Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող…
Մի օր Տիշայի տուն գնացին հեռուստաալիքի աշխատակիցներ, որոնք ցանկանում էին նրա ընտանիքին անակնկալ անել:
Բայց նախ բոլոր Բոշեմինները ստիպված եղան մի քանի օրով հյուրանոցում տեղավորվել:Տուն վերադառնալով՝ նրանք չճանաչեցին իրենց տունը:
Բարի կամեցողները ոչ միայն վերանորոգել են տունը և ընտանիքի համար նոր կահույք գնել:
Նրանք ընտանիքի ավագ որդուն գումար են տվել սեփական բնակարանը վարձելու համար, նաև համաձայնվել են ամբողջ ընտանիքին սնունդուվ ապահովել ամբողջ տարին: