Ինձ շատ մտերիմ ընտանիքում վերջերս արտառոցմի դեպք եղավ։Ուրեմն զբոսանքից տուն եկավ 8-ամյա տղան՝ բավականին կեղտոտ ու փոշոտ վիճակում։Բնականաբար,մայրն ուղարկեց լոգարան։Որդին արդեն մեծ է և ինք-նուրույն է լողանում, բայց այդ օրը մայրական սիրտը ցանկացավ վերահսկել գործընթացը։
Լողանալու ընթացքում մայրը որդու թիակի վրա նկատում է կապտա-մանուշակագույն տարօրինակ գոյացութ-յուն։ Սարսափած կինը փորձում է կպնել ուռուցքին, սակայն որդին մի կողմ է քաշվում ու թույլ չի տալիս։ Գու-նատ մայրը դադարեցնում է լողացնելը, սրբիչով փաթաթում որդուն ու տանում սենյակ։ Շտապ օգնություն է կանչում։ Եթե կանչը երեխաների համար է, բժիշկներն ավելի շուտ են հասնում։
Մի խոսքով, երեխային ստուգում են, պինցետով փորփրում գոյացությունը, ասում, որ երևի ինչ-որ միջատի խայթոց է ու խորհուրդ են տալիս գնալ հիվանդանոց։Մայրը զանգում է ամուսնուն, աշխատանքից տուն կան-չում, և նրանք երեքով շտապում են մանկական հիվանդանոց։Թերապևտը ընդունում է հիվանդին, տարօրինակ հայացքով չափում ընտանիքին։
—Մամա ջան, ինչի՞ եք այսքան ձգձգել։ Ինչ բացիթողի վիճակ է ձեր հարազատ երեխաների հանդեպ։ Անալիզները ցույց կտան պատճառը, բայց ոչ մի լավ բանի մի սպասեք։
Մայրն ու հայրը արդեն կիսով չափ այն աշխարհում էին։ Ինչպես կարող էր նման բան լինել․․․Թերապևտը նրանց ուղարկում է ուրիշ հիվանդանոց՝ ուռուցքաբանի մոտ։Մայրը էլ չի կարողանում խոսել, հայրը իրեն դեռ մի կերպ զսպում է։ Պրոֆեսորը բացում է տղայի մեջքը, պահում լույսը, ձեռքով ստուգում ուռուցքը։ Հետո մի փայտիկ է վերցնում ու ․․․ գոյացությունը քաշում պոկում մեջքից։Մայրը ուշագնաց է լինում,տղան գոռալով վազում է կաբի-նետում։Պրոֆեսորը ուշքի է բերում կնոջը ու բարկացած հարցնում․
—Հարգելիս, ինչի՞ համար եք ինձ մոտ բերում մի երեխայի, ում մեջքին ծամոն է կպել ու ժամանակի ընթացքում ծածկվել կեղտի շերտով։ Ուշադիր եղեք, մայրիկ ջան։